Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Իսկ ինչու՞ «հավաստի աղբյուրը» չի նշում, թե ի՞նչ է առաջարկում Արևմուտքը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը թաքնվելով սեփական թերթի «հավաստի աքղբյուրի» հետևում, հրապարակեց, թե ինչ է ուզում Հայաստանից և Արցախից Ադրբեջանը: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ախորժակները անսպառ են, նա ցանկանում է ոչ միայն Արցախը, այլև Զանգեզուրը, Սևանը և նույնիսկ Երևանը:

Հետո նույն Փաշինյանը, թաքնվելով նույն կեղծանունի տակ, հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը:

Պարզվեց, որ Մոսկվան ցանկանում է անորոշ թողնել Արցախի կարգավիճակը, ցանկանում է վերահսկել Հայաստանի՝ Զանգեզուրի տարածքով  անցնող ճանապարհը դեպի Նախիջևան, և վերջապես ցանկանում է Հայաստանին միացնել Ռուսաստան-Բելառուս դաշինքին:

Այդ հրապարակումից մեկ ժամ չանցած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքեց Փաշինյանի այդ «տեղեկությունը», նշելով, որ Մոսկվան նպատակ չունի Հայաստանը միացնել այդ դաշինքին:

Պեսկովին ոչ Փաշինյանը, ոչ էլ իր «հավաստի աղբյուրը» չի հերքում, ինչը հաստատում է, որ Փաշինյանը իր թերթում ստել էր այն մասին, որ Մոսկվան ցանկանում է միացնել Հայաստանը ռուս-բելառուսական դաշինքին:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Փաշինյանի «հավաստի աղբյուրը» չի նշում, թե ինչ է առաջարկում Արևմուտքը: Կամ Արևմուտքը դեռ չի կողմնորոշվել այս հարցում, կամ էլ նա ունի առաջարկ, սակայն Փաշինյանի «հավաստի աղբյուրը» չի ցանկանում հրապարակել այն:

Սակայն տեսակետ չունեցող Արևմուտքը չէր ցանկանա այդ համառությամբ նպաստել հայ-ադրբեջանական երկխոսությանը: Ինչը նշանակում է, որ Արևմուտքը ունի իր տարբերակը և դրա մասին տեղյակ է նաև Փաշինյանի «հավաստի աղբյուրը»:

Այդ դեպքում ստացվում է շատ անհարմար բան: Փաշինյանը նշում է, թե ինչ են իրեն առաջարկում Ադրբեջանն ու Ռուսաստանը, սակայն խուսափում է նշել, թե ինչ է իրեն առաջարկում Արևմուտքը:

Միգուցե վերջինս մեզ ավելի լավ առաջարկ է անու՞մ, այդ դեպքում ինչու՞ է լռում Փաշինյանի թերթի «հավաստի աղբյուրը»:

Կարծում ենք, որ ամեն ինչ ակնհայտ է, Փաշինյանը հասկացել է, որ իր էժանագին խաղերը գերտերությունների հետ մոտենում են ավարտին: Բոլոր կողմերն էլ հասկացել են, որ գործ ունեն անկանխատեսելի և ոչ հավասարակշռված մարդու հետ, որ երկրի կառավարումը շփոթում է լրագրողական էժանագին և աննպատակ ինտրիգներ կազմակերպելու հետ:

Սակայն Փաշինյանի պարագայում, նրա որոշման վրա ազդում է ևս մի գործոն: Նրա անփառունակ կառավարման արդյունքում Հայաստանը ստացավ պարտված պատերազմ, վտանգի տակ դրվեց ոչ միայն Արցախի կարգավիճակը, այլև այնտեղ ապրող հայերի անվտանգության ապագան:

Ավելին, կասկածի տակ է դրված նույնիսկ Հայաստանի պետականության ապագան: Այս պայմաններում, Փաշինյանին չի կարող չհուզել նրա անձնական անվտանգ ապագայի հարցը: Եվ այս պարագայում, նրա որոշման մեջ առաջնային դեր է կատարելու, ոչ թե երկրի, այլ իր հեռանկարի հարցը: Իսկ նրա «վստահելի աղբյուրի» տեղեկատվական արտահոսքի տրամաբանությունը հուշում է, թե ինչ վերջնական որոշում է նա կայացրել: Բայց քաջ գիտակցելով, թե ինչ արհավիրքի  մեջ է գցելու այդ որոշմամբ Հայաստանը, դեռ վախենում է այդ քայլը կատարել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>