Երկրում կա և մնում է մեկ օրակարգ, սրանից դուրս ցանկացած բան կեղծ է
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ
•Պրոպագանդայի մասին իր կոթողային գրքում ֆրանսիացի մասնագետ Ժակ Էլյուլը նշում էր, որ պրոպագանդան չի կարող հաջող լինել, եթե չի հիմնվում հանրածանոթ հասկացությունների վրա։
•Կապիտուլյանտները գիտեն, որ միասնականության գաղափարը բանավոր և գրավոր ավանդույթով հայության շրջանում սերնդե սերունդ փոխանցված հասկացություն է։ Այդ իսկ պատճառով պատերազմից անմիջապես հետո ներդրել են այդ թեզը՝ «թող միավորվեն, օգնեն Նիկոլին, ի՞նչ են իրար տալիս» և այլն։
•Վերջերս միասնականության և համախմբան կեղծ օրակարգն առաջ է տարվում նաև կապիտուլյանտականների արցախյան ենթաթևի կողմից։ «Հայրենափրկիչ համախմբման» կոչ է արել Սամվել Բաբայանը, որ ԱՄՆ պետական քարոզչական օրգան «Ազատության» եթերում 2021 թ․-ին խաբում էր Արցախի բնակչությանը, թե «պատերազմի վտանգ մոտակա 4 տարին չկա»՝ ուղղակիորեն ջուր լցնելով կապիտուլյանտի «խաղաղության օրակարգի» ջրաղացին (https://hayaliq.com/disinformation/)։
•Երկրում կա և մնում է մեկ օրակարգ՝ կապիտուլյանտ իշխանություններին գահընկեց անելով ազգային իշխանությունը վերականգնելը։ Սրանից դուրս ցանկացած բան կեղծ է և փաստացիորեն՝ կապիտուլյանտների իշխանությունը երկարաձգող։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

