Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ի՞նչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
«Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից: Նույն հոդվածում «հավաստի աղբյուրը» խոստացավ հրապարակել, թե ի՞նչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, հակառուսական ալիքի շրջանակներում հրապարակվեցին Ռուսաստանի պահանջները:
Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ի՞նչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները: Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

