Ռուսական փողերով Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա. Բենիամին Մաթևոսյան Իրական ընդդիմադիրները բոյկոտում են ապօրինի թանկացած տեղական վճարները (ուղիղ) Խաղաղ կիրակի, խաղաղ Հայաստան՝ առանց Նիկոլի (տեսանյութ)
23
Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Եթե այս պահին վիժեցվի նիստը, չեն կարող նորից թանկացնել «կարմիր գծերն» ու հանրային տրանսպորտը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան–Էջմիածին «տրանզիտ» Երևանի ավագանու նիստը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի. բլոգեր Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ Սա բացահայտ թալան է Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսակցությանը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը բացահայտ սուտ է խոսել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր քաղաքական հայրն անգամ Փաշինյանը չէ, այլ Էրդողանն է․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դիտահորը փոսալցրել ու ասֆալտապատել են․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աջափնյակի մետրոն չեն կառուցում, բայց Երևանի 2026 թ․ բյուջեով 2 մլրդ դրամ է կրկին հատկացվել (տեսանյութ) Ավինյանի բառապաշարով՝ ԱՆԻՖ-ի բյուջեն է լոճվել, դատական համակարգն է լոճվել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ծախված են էս 2 երիտասարդները․ «Հանրային ձայնը» ՔՊ-ին է ծառայում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը շրիշակից ցածր բառապաշար ունի․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան «Բրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին». Վահե Սարգսյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Դուք միլիոնավոր պարգևավճարներ կարող եք ստանալ, թոշակառուն 10 000 դրամ չի՞ կարող․ Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Եկեղեցու դեմ հարձակմամբ իշխանությունն ակնկալում է Ադրբեջան-Թուրքիայի աջակցությունը ընտրություններից առաջ.Ղուկասյան Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են Միլիոններով պարգևավճար կբաժանեն

Մեր զինվորները ջարդ են տվել թշնամուն, դիմադրել մինչև վերջին փամփուշտը, վերջում ընկել շրջափակման մեջ

Անցած երկու օրերին, մինչև գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք՝ այցելելու վերջին մարտերի վայրերը, հանդիպելու մեր զինվորականներին և կամավորներին, գնահատելու նրանց տեխնիկական կարիքները և ըստ այդմ՝ կրիտիկական աջակցություն տրամադրելու մեր մարտական ստորաբաժանումներին:

Հակիրճ ցանկանում եմ կիսվել որոշ տպավորություններով, առանց որևէ ռազմական գաղտնիք բացահայտելու՝

ա) մեր զինվորականները հերոսական դիմադրություն են ցույց տվել սեպտեմբերի կռիվներին, մանավանդ մեծ կորուստներ է թշնամուն հասցրել հրետանին: Շատերդ տեսել եք մեր անզեն զինվորների կոտորածի սարսափելի կադրերը Իշխանասարի դիրքում՝ իմացեք, որ այդ տղերքը պարզապես չեն հանձնվել, նրանք ջարդ են տվել թշնամուն, դիմադրել են մինչև վերջին փամփուշտը, վերջում հայտնվել են շրջափակման մեջ, ու ընկել սեփական կորուստներից գազազած թշնամու ձեռքով: Հերոսական կռիվների բազում այլ օրինակների եմ հանդիպել, դրանց մասին կպատմեմ ըստ հնարավորության:

բ) մեր տղերքը կռվել են հերոսաբար, բայց մեր երկրի քաղաքական ղեկավարությունը պարզապես արժանի չի նրանց սխրանքին: Այս տարի այն սեփական վախերից դրդված, մի քանի ամիս բանակի Գլխավոր շտաբի պետ չէր նշանակում, և բանակը թողել էր անգլուխ, անհրաժեշտ նոր սպառազինություն չէր գնում, մեղքը գցելով «դաշնակցի» վրա, բավարար չափով ամրաշինական աշխատանքներ չէր կատարում դիրքերում, անպաշտպան թողելով դրանցում գտնվող զինվորներին, իմանալով սպասվող հարձակման մասին, ոչ մի կանխարգելիչ գործողություն չի ձեռնարկել, թույլ տալով, որ թշնամին անարգել ներխուժի մեր տարածք: Այս ցանկը կարող եմ շարունակել, բայց նախընտրում եմ դա անել ապագայում դատարանում, երբ այս ամենի իրական մեղավորները կկանգնեն օրենքի առաջ:

գ) Սյունիքում տագնապ կա մարդկանց մոտ, զգացվում է, որ նրանց խաղաղ կյանքը խաթարված է: Ջերմուկ մուտքը թույլ է տրվում միայն բնակիչներին և զինվորականներին, նորմալ կյանք դեռ չի վերականգնվել, թշնամին ակտիվ դիրքավորվում է նոր բնագծում, վերահսկելով քաղաքի գերակա բարձրունքները: Դրանով հանդերձ, մեր տղերքը ամենուրեք վճռական են տրամադրված, գիտեն, որ մեծ կորուստներ են հասցրել թշնամուն, ու պատրաստվում են նոր մարտերի: Երևանից և Հայաստանի դեռևս անվտանգ մարզերից որոշակի աջակցություն է գալիս, հիմնականում մասնավոր խողովակներով, դա նաև լրացուցիչ վստահություն է տալիս դիրքերում կանգնած մեր տղերքին:

Ամփոփելով կարճ ակնարկս, նշեմ, որ մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ դժվար իրավիճակում, և դա առավել սուր է զգացվում Սյունիքում և Ջերմուկում: Անելիք ահավոր շատ կա, դա պահանջում է մեզնից յուրաքանչյուրի հավելյալ ջանքը, և ոչ միայն այսօր, այլ առաջիկա տարիների ընթացքում, մինչև մենք կարողանանք որակական նոր մակարդակի դուրս բերենք մեր պետությունն ու բանակը, և անվտանգ դարձնենք մեր կյանքը հարազատ հողի վրա: Մի՛ խաբվեք այսօրվա հարաբերական անդորրով, գայլերի լկտի ժպիտը և ոչխարների հեզ մկկոցը Պրահայում ոչ մի լավ բան չի խոստանում:

Հ. Գ. Ելնելով անվտանգության նկատառումներից, չեմ նշում ինձ հետ եղած զինվորականների անունները, և ցույց չեմ տալիս նրանց նկարները: Աստծո օգնությամբ, մի լավ օր դա կանեմ, հիմա պարզապես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում պատիվ եմ ունեցել հանդիպել այս օրերին Սյունիքում։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan