Գոնե հիմա կարդացեք Մադրիդյան սկզբունքները
Երբ Նիկոլ Փաշինյանը անընդհատ կրկնում է, թե 2007-ի Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, որևէ մարդ փորձե՞լ է կարդալ այդ սկզբունքները և հասկանալ՝ ճի՞շտ է ասում սա, թե՞ ոչ։
Գոնե հիմա կարդացեք Մադրիդյան սկզբունքները։
1․ նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին (խոսքը 7 շրջանների մասին է),
2․ Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
3․ Հայաստանը Արցախին կապող միջանցք (խոսքը ոչ թե 5կմ, այլ 20կմ լայնությամբ միջանցքի մասին է),
4․ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով (խոսքը հանրաքվեի մասին է, որին մասնակցելու էին Արցախում ապրողները),
5․ Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
6․ Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

