Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Կարևորում ենք զարգացումը հոգևոր-մշակութային դարավոր կապեր ունեցող երկրների հետ․ Կոպիրկին

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր են:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել միջոցառման պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է կողմերին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ սա հայ-ռուսական մշակութային կապերը զարգացնելու նոր խթան կլինի:

«Մենք երկար կարող ենք թվարկել անուններ, որոնք հավասարապես հարազատ են հայ և ռուս ժողովուրդների համար էլ: Սա վկայում է մեր դարավոր կապերի և ամուր հարաբերությունների մասին»,- նշել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է նաև մշակութային ժառանգության ոչնչացման խնդրին` ընդգծելով, որ դա մեր օրերի լրջագույն մարտահրավերն է, որը պետք է միավորի համամարդկային մշակույթը գնահատող անհատներին, հասարակություններին և պետություններին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է բազմակողմանի համագործակցության ուղիների զարգացումն ու առաջընթացը հոգևոր-մշակութային դարավոր կապեր ունեցող երկրների հետ: Դեսպանը բարձր է գնահատել միջմշակութային կամրջի կառուցման երկկողմ ջանքերը` շեշտելով, որ հայ և ռուս ժողովուրդներին միավորում են ազգային ընդհանուր արժեքները:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը փոխանցել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալլա Մանիլովայի ուղերձը:

Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել թանգարանային ցուցադրություն «Ռուսաստանը թանգարանային երկիր» խորագրով, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ «Թանգարանների ապրանքանիշերի խթանման ժամանակակից գործիքներ և տեխնոլոգիաներ» թեմայով:

Միջոցառումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 7-ին. Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա համաժողով՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հոգևոր ժառանգությանը, իսկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի «Հայաստան, Հայաստան» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվեն լուսանկարներ «Ռոսֆոտո» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հավաքածուից:

Ծրագրի փակմանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մոսկվայի Սինոդի երգչախումբը հանդես կգա համերգով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>