Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
1
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Պատերազմ Արցախում
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա ՔՊ-ի համար կարևոր է իրենց գրպանի ծանրությունը (տեսանյութ) Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Օդի ջերմաստիճանը կբարձրանա

«Այս անգամ սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները». Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառումը.

«ՍՏԻ և ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երեկ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստի և կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նվազող իր համակիրների շփոթահար բազմության գլխին։ Այս անգամ սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները. իր հետագա կապիտուլյացիան արդարացնելու մոլուցքում Փաշինյանը քարուքանդ արեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը՝ կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի Հանրապետության գոյության օրինականությունը և ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և նույնիսկ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (և շեշտեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները, և կանգնեցրեց մեր երկիրն անխուսափելի կորուստների առջև։ Այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունն ընկել է և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից, և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները, և դնել մեր ապագա կեցութան և հաղթանակների հիմքերը։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։

Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։ Իրական խնդիրն այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի՝ եթե Փաշինյանի ստերի տարափը ձեր մոտ էլ ներքին հակակրանք առաջացրել, եթե դուք էլ եք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր և ջուրը գցել սերունդների մաքառումը, արյունն ու քրտինքը, եթե դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, և որ մենք կարող են Փաշինյանի ղեկավարությամբ կորցնել մեր ողջ պետությունը, քայլ արեք այսօր, և մերժեք ձեր ներսում Փաշինյանին՝ որպես ստախոս և քաղաքական բանկրոտ։

Եթե դուք չգիտեք, թե ինչ պետք է անեք դրանից հետո, եկեք խոսենք և միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտեք, կամ կարող եք հեշտությամբ գտնել, եթե Փաշինյանը նույնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպես պատգամավորներ կարող եք ինձ այցելել այնտեղ։ Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ և եթե մեր ներսում համարձակություն գտնենք, թեև կորուստներով, կարող ենք միասին հաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնա՛յք և պարոնա՛յք»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>