Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն
Դիտել նաև
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը
ՔՊ-ի ժողովը՝ Ջերմուկում, եթե այս գաղտնազերծման ինադու, Փաշինյանը միտքը չփոխի. «Հրապարակ»
Ձայնփախցնոցի՝ ամենաշատը հավատացած և խաբված 3 մարզից. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում․ Հետք
Հայտնի է Ջերմուկում անցկացված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողը
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։
Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։ Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։ Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:
Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին»:

