Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր
Դիտել նաև
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր: Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսիայի իշխանությունները։
Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետի տեղակայման մասին։ Այդտեղ Ռուսաստանի Դաշնության զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել երկիրը, կհանձնվեն զինվորական ծանուցագրեր:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո կտրուկ աճել է ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատողների թիվը:

