Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում

Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից անմիջապես հետո, երբ խոսք գնաց միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարի մասին, արևմտյան լիդերները սկսեցին ավելի զգույշ գնահատականներով հանդես գալ ուկրայնական խնդրի լուծման վերբերյալ: Ավելին, ըստ Bloomberg-ի արևմտյան երկրները Պուտինի այդ հայտարարությունից հետո սկսեցին նվազեցնել զենքի մատակարարումները Ուկրաինա:

Իսկ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարեց, որ իրենք զգուշացրել են Մոսկվային, որ «միջուկային զենքի կիրառման դեպքում Արևմուտքը ադեկվատ պատասխան կտա Մոսկվային»:

Սակայն, ամերիկյան փորձագետները խիստ կասկածում են, որ ամերիկացիները նույնանման կերպով կպատասխանեն Մոսկվային, եթե վերջինս փորձի միջուկյային զենք կիրառել Ուկրաինայի դեմ:

Եվ ահա երեկ, Ռուսաստանի ԱԽՔ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է իր գրարմամբ, որ Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: «...Պետք է նորից հիշեցնեմ՝ նրանց խուլերի համար, ովքեր լսում են միայն իրենց: Ռուսաստանը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել կանխորոշված դեպքերում. միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներին խստորեն համապատասխան: Եթե մենք կամ մեր դաշնակիցները հարձակվեն այս տեսակի զենքի օգտագործմամբ: Կամ եթե սովորական զենքի կիրառմամբ ագրեսիան սպառնում է մեր պետության գոյությանը»,- նշում է իր խոսքում Մեդվեդևը: Ավելին, ըստ Մեդվեդևի, ինքը վստահ է, որ Արևմուտքը ռիսկ չի անի պատասխանել Մոսկվային նույն ձևով:

Ըստ Մեդվեդևի, եթե Ռուսաստանը ստիպված լինի այդ զենքը կիրառել ուկրաինական ռեժիմի դեմ, ապա ՆԱՏՕ-ն նույնիսկ այս իրավիճակում ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը: «Ի վերջո, Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարևոր է, քան կործանվող Ուկրաինայի ճակատագիրը, որը ոչ ոքի պետք չէ, թեկուզ առատորեն մատակարարված է տարբեր զինատեսակներով»,- նշում է նա։

Մեդվեդևի այս կանխատեսումները հաստատում են նաև արևմտյան փորձագետները, ովքեր պատրաստում են ուկրաինացիներին այդ սցենարին:

Ամերիկացիները «հաշվել են», օրինակ, որ Ռուսաստանն այսօր ունի մոտ 4470 միջուկային գլխիկներ, որոնցից 1900 համարվում են «ոչ ռազմավարական բնույթի»: Այսինքն, նրանց պայթունի հզորությունը մինջև 100 կիլոտոն է: Դրանք կոչվում են «փոքր հզորության ատոմային ռումբեր»:

Եվ եթե Ուկրաինայում կիրառվեն նման ռումբեր, ապա դա չի հանգեցնի այն աղետի, ինչ ենթադրում են բոլորը:

Օրինակի համար, նշենք, որ Ճապոնիայի գլխին պայթաց ամերիկյան ռումբերի հզորությունը կազմում եին 21 և 15 կիլոտոն:

Մինջդեռ հզոր ռազմավարական բնույթի գլխիկների պայթունի հզորությունը տատանվում է 500-ից մինջև 800 կիլոտոնի սահմաններում:

Այս նոր բացված դիսկուրսը հուշում է այն մասին, որ Արևմուտքում սկսում են համակերպվել այն մտքի հետ, որ Մոսկվան կարող է կիրառել «փոքր հզորության» ատոմային ռումբեր, որին Արևմուտքը չպետք է պատասխանի համարժեք ձևով, քանզի դրա արդյունքում կոչնչանա ողջ մարդկությունը:

Այս ամենը կարող է նշանակել մեկ բան, որ Արևմուտքը պատրաստ է պայքարել Մոսկվայի դեմ բառից բուն իմաստով վերջին ուկրայնացիով, միայն թե դրա արդյունքում կարողանա թուլացնել Ռուսաստանի դիրքերը, միաժամանակ չմխրճվելով մեծ պատերազմի մեջ:


Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>