Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի ու Զելենսկու հետ. Չավուշօղլու
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, Տոկիոյում Ճապոնիայի ազգային մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Թուրքիայի ղեկավարը մոտ օրերս հեռախոսազրույցներ կանցկացնի Պուտինի հետ։
«Մեր պարոն նախագահը բանակցություններ կվարի Պուտինի և Զելենսկու հետ, մեր ջանքերն ուղղված են նրանց հանդիպման կազմակերպմանը», - ասել է Չավուշօղլուն։ Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը չի հստակեցրել՝ բանակցությունները կանցկացվեն հեռախոսո՞վ, թե՞ դեմ առ դեմ։

