Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից
1
Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Պատերազմ Արցախում
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

Եթե մարդ ուզում է ինքն իրեն վատություն անել, ուզում է ավելի խորը փոսը մտնել, դու էդ մարդուն չես կարող օգնել

Գյումրիում սա շատ եմ տեսել. ականատես եմ եղել, թե ինչպես է մարդն իր կամքով, իր խելքով, իր ցանկությամբ ընտրում մի բան, որը ՎՆԱՍ Է ԻՐԵՆ, շատ հաճախ կործանարար:

Հարյուրավոր դոմիկներ եմ այցելել, մոտ 500 հոգու օգնել ենք այս սարսափելի տնակներից դուրս գալ ՝ տուն կամ բնակարան ենք նվիրել:

Բայց դրա հետ մեկտեղ պատկերացնելու չի, թե ինչքան ընտանիքների եմ հանդիպել, որոնք իրենք իրենց ձեռքով իրենց կյանքը խորտակել են:

Դոմիկներում ընտանիքների եմ հանդիպել, որտեղ նորածին երեխա էլ է եղել։ Սարսափելի պայմաններում են ապրել՝ սարսափելի շոգ, սարսափելի ցուրտ, սարսափելի հակահիգիենիկ պայմաններ, նորածին երեխայի մոտ թակարդ դրած, որ առնետները չկծեն…

Էդ մարդկանց տուն ենք նվիրել, ամեն ինչով կահավորված , սիրուն ու լուսավոր բնակարան: Տեղափոխվել են այդ բնակարան, հետո ինձ ասել, որ իրենց փտած դոմիկը համաձայն չեն քանդել (դա պայմաններից մեկն է՝ իրենք համաձայնվում են, որ բուլդոզերով դոմիկը քանդենք և աղբը թափենք ու մաքրենք մեր Գյումրին , մենք էլ իրենց սիրուն տուն ենք նվիրում: Ոչ մեկի համար բացառություն չեմ անում):

30 տարի սարսափելի դոմիկում ապրած կինը ինձ ասում է. « Միտքս փոխել եմ, Ես էս դոմիկը պետք է իմ գյուղի եղբորը տամ՝ ինքն էլ տուն ստանա»:

Մի դոմիկով ուզում են 10 հատ տուն ստանալ: Էդ կնոջը չկարողացա համոզել, որ « շուստրիությանը ու ագահությանը զոռ չտա», որ Գյումրին էլ պետք է մաքրենք, ավելի սիրունացնենք, առողջացնենք:

Չհամաձայնվեց, ստիպված հետ ուղարկեցի այդ ընտանիքին իրենց սարսափելի դոմիկը ու բնակարանը ուրիշ ընտանիքի նվիրեցինք:

Մի տարի հետո այդ կինը զանգեց, ասաց, որ շատ է փոշմանել, որ կյանքը դոմիկում օրեցօր ավելի սարսափելի է:

Շատ-շատ դեպքեր են էսպիսի եղել։ Մի կնոջ եմ հանդիպել, որ դոմիկում արդեն 30 տարի երիտասարդ աղջկա հետ ապրում էր: Ես էդպիսի բան չեմ տեսել կյանքում. գրեթե փլուզվող դոմիկի մեջ 20սմ երկարությամբ որդեր էին, սարսափելի տեսարան: Հաճախ հիվանդ էին կինն ու դուստրը:

Նվիրեցինք մեկսենյականոց բնակարան՝ 45 քմ՝ մեծ խոհանոցով, միջանցքով և ամեն ինչով կահավորված:

Սկզբում շատ ուրախ էին, հետո կինը զանգեց ինձ մի երկու օրից, ասաց.« Ես քրոջս հետ խոսել եմ ու որոշել ենք, որ մեկսենյականոցի համաձայն չենք, 2 սենյակ է պետք մեզ»:

Ինչքան փորձեցի համոզել իրեն, հնարավոր չեղավ. 2 սենյակ ու վերջ:

Շատ հստակ է. բնակարանների սենյակները մարդկանց թվով է, երկու հոգուն մեկ սենյակ է հասնում:

Ու ամենակարևորը՝ այդ կինը չէր հասկացել, որ չէր կարող ինձ ոչ մի պահանջ ներկայացնել. ես ոչ պետություն եմ, ոչ քաղաքապետարան եմ , ոչ մեկին ոչ մի բան պարտք չեմ։ Ինչ անում եմ, անում եմ Աստծու սիրո և Հայրենիքի սիրո համար :

Ու միշտ բոլորին ասել եմ, որ ինչ իր ստացել եք իմ միջոցով, համարեք դա Նվեր Աստծուց՝ Աստծո սիրո դրսևորում։

Այդ կնոջը իր դստեր հետ ստիպված հետ ուղարկեցինք իրենց դոմիկ՝ որդերով լի: Բնակարանը տվեցինք ուրիշ ընտանիքի:

Ընտանիք ունենք, որ դոմիկը էնքան վատն է, որ մարդիկ արդեն դեղնել են մեջը: 3 անգամ տուն եմ առաջարկել՝ տեսնելով իրենց ծանր վիճակը: Շատ եմ սիրում իրենց, շատ եմ ուզում, որ լավ ապրեն, բայց սկեսուրը չի համաձայնվել իրենց փտած դոմիկը քանդել.« Գյուղի տղայիս պետք է տամ, որ ինքն էլ տուն ստանա»:

Ոչ գյուղի տղան է ստացել , ոչ էլ Գյումրիում ապրող տղան, տարեցտարի անհնար է դառնում դոմիկում ապրելը, հիվանդություններն էլ շատանում են:

Ընտանիք կա, որ Գյումրու ծայրամասերից մեկում էի հանդիպել՝ ամենավատ մասերից մեկում, ամայի տարածք էր՝ էլ գայլեր, էլ շներ, էլ աղվեսներ շուրջբոլորը:

Շատ սիրուն վեցսենյականոց ու երկհարկանի տուն նվիրեցինք Գյումրիի կենտրոնական մասերում։ Ընտանիքը մի 2 օր մտածեց ու ասաց , որ իրենք էնպիսի տուն են ուզում, որտեղ հնարավոր կլինի տան դիմացը մեքենա կանգնեցնել:

Գյումրիում շատ ընդհանուր բակեր կան, հնարավոր չի տան դիմաց մեքենա կանգեցնել:

Բոլորը, առանց բացառության, 6 ամիս, 1 տարի …. հետո զանգում են ու ասում, որ շատ-շատ են փոշմանել , որ դոմիկում ապրելը անհնար է դարձել : Փոշմանելը լավ բան է, բայց շատ դեպքերում էլ բան չես կարող փոխել. էն տները նվիրել ենք ուրիշին արդեն…… ու հավանականությունը, որ Աստված իրենց նորից էդպիսի հնարավորություն կտա, շատ քիչ է, նամանավանդ հիմա:

Գյումրին շատ եմ սիրում, շատ եմ ուզում, որ մարդիկ լավ ապրեն. գրեթե էդպիսի օր, շաբաթ չի լինում, որ Գյումրիում ինչ-որ ընտանիքի չօգնենք թե՛ սննդով, թե՛ գրենականով, թե՛ հագուստով…..բայց մի բան լավ հասկացել եմ, որ եթե մարդ ուզում է ինքն իրեն վատություն անել, ուզում է ավելի խորը փոսը մտնել, դու էդ մարդուն չես կարող օգնել: Չես կարող ու վերջ:

Ոնց որ մեկը, որ ուզում է հերոին սրսկվի ու կործանվի, եթե ինքը որոշել է դա ու ընտրել է իրեն համար վատը, չարը, դու իրեն չես կարող օգնել:

Որ նիկոլի վկաները որոշել են ընտրել թուրքի գործակալին, որպեսզի նա գա, սպանի հայ զավակներին, Հայրենիքը մաս-մաս հանձնի թուրքին, չես կարող օգնել:

Չես կարող օգնել մի մարդու, ով որոշել է ինքն իրեն կործանել….

Իհարկե, բոլորը փոշմանում են, ժամանակի հարց է՝ համ հերոին սրսկվողը, համ նիկոլ ընտրողը, համ 20սմ որդերի հետ դոմիկում ապրողը …. Բայց ամեն մեղք ունի հետևանք: Փոշմանելը շատ քիչ է փոսից դուրս գալու համար:

Երբ որ այցելում եմ մեր կիրակնօրյա դպրոցները, երեխաներին միշտ ասում եմ, որ ամենադժվար բանը էս կյանքում լավը վատից տարբերելն է: Ամենախելացի մարդը անում է այն, ինչ իրեն իրական օգուտ է բերում, ամենաանխելքը անում է ամեն ինչ, որ իրեն վատ լինի, կործանվի։

-Էրեխեք,-հարցնում եմ ես,-որ մի մարդ աշխատավարձը ստանում է ու տանում է ամբողջ գումարով վիվառո խաղում, ընտանիքն էլ սոված է մնում, ինքը լավը վատից տարբերու՞մ է:

Բոլորը երեխաները պատասխանում են՝ ոչ։

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>