Աշխարհին միջուկային զենքով չենք սպառնում, Բայդենի ելույթն «անպարկեշտ» է. Զախարովա
Դիտել նաև
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անպարկեշտ» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Այդ մասին դիվանագետն այսօր ասել է «Սոլովյով Live»-ի ուղիղ եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ելույթին, ապա բացարձակ անպարկեշտ եմ համարում այն, թե ինչից սկսվեց և ինչն էլ դարձավ առաջնային, որովհետև նրա ելույթը կառուցվեց մեր երկրի շուրջ:
Փաստն այն է, որ նա ելույթն սկսել է ՌԴ նախագահի խոսքերն իբր մեջբերելուց: Նա Ռուսաստանի նախագահին վերագրում էր այն խոսքերը, թե մեր երկիրն իբր աշխարհին սպառնում է միջուկային զենքով»,- ասել է Զախարովան:

