ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Պատերազմ Արցախում
Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում

«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, քույրերիս լավ կպահես․․․»․ Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհված Բորիսը վերջին անգամ մոր հետ էր խոսել

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 23-ամյա Բորիս Կարախանյանը։

Բորիսը ծնունդով Արցախի Մեծ Շեն գյուղից էր, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընտանիքը բնակություն էր հաստատել Հայաստանում՝ Հրազդան քաղաքում։

«Բորիսը շատ խելացի, հայրենասեր տեսակ էր։ Դեռ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ լինելով անչափահաս՝ չէր ուզում դուրս գալ իր հայրենի հողից, ընկերների, համագյուղացիների հետ պայքարում էր․․․»,-168.am–ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Արմինե Հյուսնունցը։

Բորիսն ունի 2 եղբայր և 2 քույր, ինքը եղբայրներից ավագն էր, մի եղբայրն այս պահին ծառայում է, մյուսը դպրոցական է։

Զոհված զինծառայողի մայրը պատմեց, որ Բորիսը 13-14 տարեկանում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, թեև բուժվել էր, այդուամենայնիվ զինկոմիսարիատից արգելել էին պարտադիր զինվորական ծառայություն անցնել, բայց Բորիսը վճռական էր տրամադրվել և 2018 թվականին զորակոչվել էր․

«ՊԲ ամբողջ կամիսիաները չէին թողնում, որ գնար ծառայության, բայց տղաս ասում էր՝ ձայն չհանեք, մեկ է, ես գնալու եմ ծառայեմ ու գամ։ Ասում էր՝ մամ, հանկարծ չխոսես, հանկարծ բժշկական թուղթ չտանես, ուզենաս ինձ ազատել, մեկ է, ես գնալու եմ ծառայեմ։ Ինքը չէր ընդունում, որ հիվանդություն է ունեցել ու դրա համար կարող էր ազատվել բանակից, ասում էր՝ եթե տղամարդ ես՝ ուրեմն պետք է ծառայես։

2018 թվականին զորակոչվել է, ստացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշան։ Ինքը հրետանավոր էր, իրեն չէր հասնում «Քաջարի մարտիկ» կրծքանշան, բայց հրետանավորների օրվա կապակցությամբ Կարեն Շաքարյանն իրեն «Քաջարի մարտիկ» կրծքանշանով է պարգևատրել․․․»։

2020 թվականի հունվարի 15-ին՝ զորացրվելուց ընդամենը 1 շաբաթ անց, Բորիսը հայտ է ներկայացրել և ծառայությունը շարունակել՝ որպես պայմանագրային զինծառայող։

«Մտել էր Օմարի պաշտպանական զորամաս։ Օմարը հանձնելուց հետո Բորիսենց զորամասը տեղափոխել էին Ջերմուկ, բայց Բորիսը ծառայել է Սիսիանի, Գորայքի սարերում, թե կոնկրետ ո՞ր մասն էր, չգիտեմ։ Մի քանի ամիս առաջ տեղափոխել էին Ջերմուկ։ Լուրեր կան, թե իբր որդիս Վարդենիսում է զոհվել, սո՛ւտ է, Բորիսս զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ․․․

Միշտ ասում էր՝ ի՞նչ տարբերություն՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի սահմանն ենք պահում, պետք է դիրքդ պահես, պետք է հային հայ պահես, ուրիշ բան չենք անում։ Ինքը միայն դա էր մտածում՝ հային հայ պահի, ասում էր՝ հայաստանցի, արցախցի գոյություն չունի, բոլորս էլ հայ ենք, ու իմ ընտանիքը պետք է հայ մնա, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հողում պայքարը նույնը պետք է լինի, մեր հողի համար ենք կռվում։

Շատ էր սիրում ծառայությունը, իրեն լավ ծառայության համար առաջարկել էին տեղափոխվել, ասում էին՝ փողը շատ է, բայց չհամաձայնեց, ասաց՝ մարտական ընկերներիս հո չե՞մ թողնի, փողի համար գնամ։ Ինքը նաև 44-օրյա պատերազմին էր մասնակցել, ասաց՝ իմ մարտական ընկերներն են, միասին պատերազմ ենք անցել, գիտենք՝ որս որի համար ինչի է պատրաստ․․․»,-պատմեց տիկին Արմինեն։

Բորիսը դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 6-ին՝ կռվից 1 շաբաթ առաջ։ Վերջին անգամ մարտի դաշտից մոր հետ է խոսել․

«Լսեցինք՝ պատերազմ է սկսվել, շատ զանգեր էինք թողել, ինքը 13-ի առավոտը զանգեց ինձ՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է, չզանգես։ Տխուր էր, ասաց՝ ընկերներիցս շատերը էլ չկան, բայց խնդրում եմ՝ չզանգես։ Ինքը 44-օրյա պատերազմի ժամանակ էլ երբեք վատ բան չի ասել, միշտ ասում էր՝ շատ լավ եմ, ինձ բան չի լինելու, ոչ մի բան չմտածես։ Նույն ձևով էլ այս անգամ էր համոզում։ Այդ օրը 2-րդ անգամ ցերեկը խոսեցի տղայիս հետ, արդեն սիրտը կախ էր, ուղղակի ասաց՝ մամ, քույրերիս լավ կպահես, տիրություն կանես, իմ տեղը շատ լավ ա։ Դա էր իր վերջին խոսալը, դրանից հետո չէի կարողանում կապի դուրս գալ, խաբում էին, թե կապ չկա, և այլն, բայց ես զգում էի, որ նման մի բան կա, որովհետև գոնե մի անգամ կհարմարացներ ու կզանգեր, որ գոնե ձայնը լսեի․․․»։

Տիկին Արմինեն ասաց, որ որդու զոհվելուց հետո համացանցում տարբեր լուրեր էին շրջանառվում Բորիսի հոր զոհվելու վերաբերյալ, ապա մանրամասներ հայտնեց այդ միջադեպից:

Բորիսը 2006-ից, երբ դեռ 7 տարեկան էր, անհայր է մեծացել. «Հայրը 90-ականների կռիվներին է մասնակցել, վիրավորվել, բայց մահացել է 2006 թվականին՝ ադրբեջանական դիվերսիայի պատճառով․․․ էլի հերոս է եղել, բայց մարտում չի զոհվել»։

Բորիսն ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ։

«Մենք հիմա վարձով ենք ապրում, ուզում էր տուն առներ, որ ընտանիքն անտուն չմնար, սիրուն ապագա էր պլանավորում իմ տղան․․․,-ասաց մայրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>