Լրջորեն մտահոգված ենք, և ՀԱՊԿ-ի գծով միջոցներ է ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ. Պուտին
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
«Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է հարուցում»:
Անդրադառնալով՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ նման տեսակետ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ սեպտեմբերի 20-ին, Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Նշեմ, որ ՀԱՊԿ միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ` հայ-ադրբեջանական սահմանային տարածաշրջանում տիրող իրավիճակի սրման հետ կապված: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ հատուկ առաքելություն է ուղարկվում դիմակայության գոտի: Նրան հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդին», - ասել Ռուսաստանի ղեկավարը:
«Մենք բոլորին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել եւ ամուր հետեւել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին»,-ասաց Պուտինը:
Նա նշել է, որ տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին ՌԴ աջակցությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում համատեղ աշխատանքն է։
Zham.am

