Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
1
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Պատերազմ Արցախում
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա ՔՊ-ի համար կարևոր է իրենց գրպանի ծանրությունը (տեսանյութ) Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա. Վահե Հովհաննիսյան

Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ,  ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծված իրականության մեջ ո՞րն է մեր պետական միտքը։

Գործող վարչապետը ընդունում է, որ հարցի կարգավորման իր  կոնցեպտը, ըստ էության, տապալվել է։ Պետությունը չի պատկերացնում իր հետո-ն։

Ոչ իշխանական համակարգը չունի մշակված այլընտրանքային կոնցեպտ, որով կներկայանա ժողովրդին և միջազգային հանրությանը։ Գուցե` ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում։ Իսկ քանի սա չկա, մնացածը պետական մակարդակով բամբասանք է։

Առանց խորանալու խնդրի մեջ` երկիրը բաժանվել է ճամբարների.

Թուղթ ստորագրելու կողմնակիցներ և որևէ թուղթ չստորագրելու կողմնակիցներ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ թուղթ, ի՞նչ բովանդակության։ Ստորագրում ենք՝ ի՞նչը, չենք ստորագրում՝ ի՞նչը։

Միջանցք տալու կողմնակիցներ, և հակամիջանցքայիններ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ է միջանցքը, ի՞նչ տարբերակներ կան, իսկ դրանք հաստատ կան,  կա՞ն արդյոք փոխզիջումային հետաքրքիր լուծումներ, իսկ այդպիսիք  կան։ Վերջապես, եթե չենք տալիս միջանցք, ի՞նչ ենք ունենում, եթե գալիս ենք համաձայնության՝ ի՞նչ համաձայնության։

Առանձին շերտ են «ալարմիստները»` թուրքական 100 -200  հազարանոց բանակ է կուտակվում, պատրաստվեք պատերազմի։ Շարունակություն էլի չկա։ Եթե թուրքական 100 -200  հազարանոց բանակը հարձակվի, կա՞ արդյոք դիմադրելու ռազմական պոտենցիալ։ Կարծում եմ` պատասխանը ռացիոնալ մարդու համար պարզ է։ Լավագույն դեպքում դառնալու ենք Սիրիա։

Ձևավորվել է տոտալ խառնաշփոթ, բովանդակային քաոս։ Սա շատ վտանգավոր է, որովհետև նման դեպքերում հակառակորդն է քեզ համար ընտրում քո բովանդակությունը։ Հակառակո'րդն է ձևավորվում նոր իրականություն։

Ու այս պայմաններում Հայաստանում չի դառնում դոմինանտ հնարավոր պատերազմից քաղաքական լուծումներով խուսափելու պետական գաղափարը։ «Քաղաքական լուծումը» բազմաշերտ գաղափար է և ամենևին չի նշանակում միակողմանի հանձնում։ Ամեն ինչի մասին խոսում ենք, ավելի ճիշտ` բամբասում, բացի սրանից։

«Նիկոլը ստորագրեց թուղթը, հորս արև տեսել եմ, իջեք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել և չեմ ստորագրելու»՝ մյուս կողմից։ Բա հետո՞։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձևակերպումներով, ու՞մ միջնորդությամբ։

Ակնհայտ է, որ ժամանակ քիչ ունենք,  և անհրաժեշտ են գործելաոճի փոփոխություններ։

Ըստ իս, հիմա' է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելով  իրար։

Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։

Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի` եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է՝ ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։

Ինչո՞ւ է կարևոր հիմա' ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը. Սա թույլ կտա` հասկանալ, արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և  «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային  ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։

Ու նաև ա'յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։

Դրանից հետո պետք  է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան` ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող  հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>