Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
1
Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Պատերազմ Արցախում
Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»

Տապալված են հանրային կյանքի բոլոր ոլորտները

Հայի տուն անսահման երջանկություն բերելու հավաքական խոստման մասին կարճ արձանագրումը հետևյալն է․ խլել և խլում են ՀԱՅ ժողովրդի հավաքական և անձնական երջանկությունը։ Ավելի կուշտ ու երջանիկ դառնում են իրենք և իրենց նեղ շրջապատը, իսկ հայից խլված երջանկությունը բաժին է հասնում մեր թշնամիներին։

Սույն հրապարակմամբ ներկայացված են մեր երկրում աճող աղքատության, հանրային կյանքի որակի շարունակական նվազման հիմնապատճառները, անշուշտ նաև ներկա սոցիալական ճգնաժամը հաղթահարման իրական հնարավորությունները։

Նախ՝ ներկայացնեմ կարևոր որոշ հաստատումներ։ Հոգով աղքատների այս իշխանությունը չունի ազգային երեզանք։ Եկան իշխանության անսահման պոպուլիզմի գործադրմամբ՝ տնտեսական հեղափոխության, սոցիալական արդարության և համերաշխության, լավ ապրելու և համատարած երջանկություն բերելու խոստումներով։ Առարկայական փաստն այն է, որ մեր երկրում ավելի լավ ապրելուն և կայուն զարգացմանը վերաբերող օրակարգը փոխվել է սեփական հայրենիքում գոյատևման օրակարգով։ Օրվա իշխանությունն անդառնալիորեն խզվել է իրականությունից։ Սրանք տենչում են պահել միայն իրենց աթոռները, որ ստանան՝

անաշխատ պարգևատրումներ՝ քողարկված կաշառքի տեքով,

- աճող գերշահույթներ՝ պետական գնումներով, «ասֆալտի տենդեռներով», սեփական բիզնեսի համար թուրքի հետ «քիրվայությամբ»։ Իրենց խմբակից դուրս՝ մյուսների նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։ Հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։ Մեր երկրում նախորդ չորս տարիներին սոցիալական ավելացող խնդիրների, աճող աղքատության, արտագաղթի, մարդկանց իրական եկամուտների նվազման հիմնական պաճառներն են՝

- իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով,

- ապիկարությունը, բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,

- հակասոցիալական բնույթի բազմաթիվ փոփոխությունները,

- փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը,

- ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահը՝ ազգային և հանրային շահի ստորադասմամբ։

հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով։ Խոստացված միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումների մասին հարցի պատասխանը ևս շատ պարզ է․ «ո՞վ երկարաժամկետ ներդրում կանի մի երկրում, որտեղ ամեն օր ահագնանում են պատերազմի և անվտանգային սպառնալիքներն ու դրանց կոնկրետ դրսևորումները, ինչպես նաև վաղվա օրվա հանդեպ համատարած անորոշությունը, եթե, իհարկե, այդ «ներդրումները» տնտեսական էքսպանսիայի (ներխուժման) աշխարհաքաղաքական նպատակ չունեն»։

Այս իշխանությունը երկիրը պահում է պարտքով։ Սրանց օրոք երկնիշ աճ են արձանագրում միայն բացասական միտումները։ Երկնիշ աճել է նաև պետական պարտքը՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10 տոկոսով։ Այսինքն՝ իրենց ձախողակ գոյության չորս տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով շուրջ 40 տոկոսով կամ 1000 ԱՄՆ դոլարով ավելացրել են պարտքի բեռը։

Ամփոփ պատկերը հետևյալն է․

«պետական ոլորտային քաղաքականությունների հետևողական ձախողումներ՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, տնտեսության ֆինանսականից մինչև իրական հատված, փոքր և միջին բիզնեսից մինչև ներդրումային ծրագրեր, պետության ծախսերի համար պետական պարտքի բեռի շարունակական ավելացում և ապագա զարգացման ներուժի թալան, զուգահեռաբար՝ պարտքով և պետական գնումներով իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ, իրենց շրջապատին «ասֆալտի» մեծածավալ պատվերներ, դրանից ստացվող գերշահույթներով և միլիոնավոր դրամի հասնող ամսական պարգևատրումներով էլ իրենց կյանքի որակի թռիչքաձև բարելավում, իսկ հանրության համար՝ ավելի մեծ ու սուտ խոստումներ»։

Իրականում, օրվա իշխանություններն իրենց պոպուլիստական վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու գրպանը։ Եվ ամեն հաջորդ օրը Հայաստանի քաղաքացին ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։ Չկա այլընտրանք․ պարտության, հայրենազրկման, կորուստների և դժբախտության, համատարած ձախողումների և պոպուլիզմի խորհրդանիշ օրվա իշխանական խմբակը պետք է հեռացվի՝ անվերադարձ։

Վտանգաշատ այս հանգրվանում խաղաղ և կայուն զարգացման միակ բանալին ՀԱՅ ժողովրդի ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ հավաքական պայքարի հաղթանակն է, որը նոր դուռ կբացի դեպի սեփական հայրենիքում անվտանգ և ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու իրականություն։ Հայ մարդն ունի հարատևման և բարեկեցիկ ապրելու բավարար ներուժ։ Նախ՝ հանրային կյանքից պետք է իսպառ բացառվեն անարդարությունն ու սոցիալական բևեռացման մնացած հիմքերը, ատելությունն ու պառակտումը, հովանավորչությունն ու կոռուպցիան, գնալով խորացող՝ արատավոր մյուս երևույթները։ Հաջորդը, Հայաստանում կա լիարժեք հնարավորություն կայուն զարգանալու համար՝ առանց հայրենիքը զիջելու։ Եվ կայուն զարգացման առկա ներուժը պետք է գործադրվի ողջ ծավալով։ Իհարկե, տնտեսության զարգացումը ինքնաբերաբար չի կարող լուծել տնտեսական անվտանգության և սոցիալական ահագնացող խնդիրները։ Ուստի, տնտեսական աճը պետք է լինի ներառական և պետք է ծառայի՝ որպես նյութական բավարար հիմք հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, առավելագույնս ինքնաբավ և ազատ ապրելու համար։ Եվ հենց հավաքական այս նպատակադրումների իրականացման համար է, որ պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, արհեստավարժ և գրագետ, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր և անպատասխանատու։

Տիգրան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>