Իսկ բան չունեք ասելու, երբ 5000 զոհից հետո Նիկոլը հաց էր կիսում Ալիեւի հետ
Դիտել նաև
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
«Իշխանությունները եթե անգամ դավադիր չեն, ապա հաստատ դեգեներատ են»․ Բորիս Մուրազի
«Միակ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդը». Բորիս Մուրազի
Մարդը կարող է դեմ լինել Ռուսաստանին ու դա նորմալ է, իր դիրքորոշումն է: Արա բայց ոնց կարելի է ՇՀԿ նիստից հետո կազմակերպված թեյախմության ժամանակ մեկ տասնյակ առաջնորդների նկար տարածել(այդ թվում Պուտին, Էրդողան, Ալիեւ), թե բա մեր սահմանին պատերազմ է, իսկ մեր դաշնակիցը Էրդողանի ու Ալիեւի հետ թեյ է խմում ու ժպտում է: Բա ինչ պետք է աներ: Իսկ բան չունեք ասելու, երբ 5000 զոհից հետո Նիկոլը հաց էր կիսում Ալիեւի հետ: Արա որտեղեք տեսել որ երկրների առաջնորդները դաշնակից երկրի համար վատ տեգոր կնգա պես իրենց պահեն: Էլի մի սիրեք Ռուսաստանին, ավելին պահանջեք թող ռադները քաշեն, բայց հոգեկան հիվանդի մի նմանվեք:
Հ․Գ․ Լուսանկարում պատկերված է, թե ինչպես պետք է Պուտինը վերաբերվեր ԷՐդողանին, ըստ հայաստանցիների։
Շանհայան կազմակերպության երկրների ղեկավարներն են հանդիպել, ինչպես նման բոլոր հանդիպումներին եղել է նաև ոչ ֆորմալ մաս, նստել են բազմոցներին, մրգի սեղանի շուրջ, ասել-խոսացել։
Բայց եթե դուք ընտրեք այդ մասից մի նկար, որտեղ Չինաստանի ղեկավարը մեջքից է, թուրքերը կենտրոնում, իսկ Իրանի նախագահին էլ կտրեք նկարից, ապա կարող եք հայ ժողովրդին հասցնել խելագարության, քանի որ էյֆորիաներով ապրող մեր ժողովուրդը անմիջապես կհուզվի ու կկարծի, թե հավաքվել են իր դժբախտությունը նշելու:
Դե իսկ դա ինչ կազմակերպություն է, ովքեր են ստեղծել, ինչ նպատակով, այսօրվա տոտալ պատերազմի վիճակում ինչ խնդիր են լուծում, բնականաբար մեզ ոչ հուզում է, ոչ էլ շատ խաբար ենք։
Երևի չենք էլ փոխվելու...
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից


