«Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
1
«Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Ինչ կատարվեց ուշ երեկոյան ու գիշերը...

Ինչ կատարվեց ուշ երեկոյան ու գիշերը...
 
Նախ՝ ժողովուրդը Նիկոլի բառակույտերից շատ ճիշտ դուրս բերելով հիմնական միտքը, որ նա պատրաստվում է ամեն ինչ ծախել հանուն իր անձնական իշխանության, ինքնաբուխ դուրս եկավ փողոց, հանկարծակիի բերելով ոչ միայն Նիկոլին, այլև ընդդիմությանը։
 
Երկրորդը՝ նիկոլենք մոբիլիզացրին իրենց ձեռքի տակ եղած բոլոր տեղեկատվական ռեսուրսները, առաջին հերթին՝ սոցցանցերում, սկսած պետական հիմնարկների և իրենց բիզնեսների, պայմանական ասած, հավաքարարներից, վերջացրած նրանցով, ովքեր այս վերջին 2 տարին շատ համոզիչ կերպով «քաղաքականությունից հոգնած» էին ձևանում։ Եւ այդ բոլոր «չեզոքները» ու «ոչ մեկին չհավատացողները» հանկարծ (վնիզապնը) հավատացին Նիկոլին ու սկսեցին բոլորին համոզել, թե Նիկոլի առաջ ոչ մի փաստաթուղթ դրած չի:
 
Երրորդը՝ մուտիլովկա գցեցին, թե պետք է հավաքվել կառավարության շենքի մոտ, ոչ թե Բաղրամյանի վրա։ Նույն հնարքն էր, որը կիրառեցին 2021-ի մայիսին, երբ այն ժամանակ էլ ժողովուրդը կառավարության շենքի մոտ էր հավաքվել, մի մասին խաբելով տարան Բաղրամյան։ Ասեմ, որ այս անգամ այդ տրյուկը չաշխատեց։
 
Չորրորդը՝ հասկանալով, որ չեն հասցնում ոստիկանության բավական ուժեր մոբիլիզացնել, այնուամենայնիվ քաղաքացիական հագուստով օպեռներ բերեցին իրենց հաստիքային և արտահաստիքային սադրիչներով, որոնց նպատակը քաոս սերմանելն էր, կռիվներ հրահրելը, չթողնելը, որ մարդիկ ինքնակազմակերպվեն...
 
Հինգերորդը՝ ինչպես ասացի, այս գործընթացն անսպասելի էր ոչ միայն Նիկոլի, այլև ընդդիմության համար։ Ընդդիմության ներկայացուցիչների խառը գործողություններից եզրակացնում եմ, որ պատրաստ չէին այսպիսի զարգացումների և ուղղակի չգիտեին, թե ինչ ասել ու անել։
 
Վեցերորդը՝ [սուբյեկտիվ կարծիքս, կարող եք չհամաձայնվել]. Իմպիչմենտի թեման շեղող էր. չգիտեմ, թե ով այն գցեց մեջ ու դարձրեց №1 թեմա։ Այն կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե փողոցում Նիկոլն իշխանությունը կորցրած լինի, հակառակ դեպքում նիկոլական պատգամավորները չեն միանալու այդ գործընթացին, այսինքն հերթական անարդյունք փուչիկն է դառնալու։
 
Հետևաբար անցած գիշեր առաջնահերթը պետք է լիներ հավաքված 10–12–14 հազար հոգու վրա հենվելով փողոց հանել ևս 50–60–70 հազար հոգու, ցույց տալով, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի։ Դա հնարավոր էր անել ունենալով ընդամենը 100 նպատակաուղղված ու կազմակերպված՝ իրենց անելիքը հստակ իմացող մարդ։
 
Յոթերորդը՝ [սուբյեկտիվ կարծիք ապագա քայլերի մասին] հարց է առաջանում, արդյոք երկիրը թշնամու կամակատարից ազատելու այս մի շանսն արդեն կորցվա՞ծ է։
 
Կարծում եմ, որ դեռ 1, առավելագույնը 2 օր կա։ Շանս կա, եթե քաղաքական ուժերը կարողանան հենց հիմա, հենց այս վայրկյանից ճիշտ կոմունիկացիա կառուցել, մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսները ու մոբիլիզացնել մարդկանց։
 
Ճիշտ կոմունիկացիա ասելով նկատի ունեմ. միասնության ու մեկ կուռ ճակատով պայքարի դուրս գալու մասին համոզիչ ուղերձ ժողովրդին, հստակ ուղերձ, որ բողոքի առաջնորդները լիովին գիտակցում են, որ Նիկոլը գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար ու որ առաջնորդները պատրաստ են իսկապես գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև անձնազոհության հանուն Հայաստանի։
 
Մարդկանց անհրաժեշտ է շտապ՝ բոլոր հնարավարո հարթակներից բացատրել ոչ բռնի պայքարի տրամաբանությունը։ Երկու բառով՝ փողոցում պիտի լինի այնքան մարդ, որ նիկոլական ուժային ապարատն ուղղակի չբավարարի բողոքը ցրելու, այսինքն մեկ օր մոտ 100 հազար մարդ պետք է դուրս գա փողոց հստակ ձևակերպած պահանջով, ընդամենը 1 օր!։ Հաջորդ կարևոր կետը ոչ բռնի պայքարի՝ հրապարակավ պետք է խոստացվի բոլոր նրանց, ովքեր որ ստիպված են եղել Նիկոլի ռեժիմը պահել, որ իրենց հանդեպ որևէ հետապնդում չի լինելու։ Եւ այլն, և այլն...
 
Կգտնվի այնպիսի ո՞ւժ, որը կկարողանա սա անել։ Անկեղծ չգիտեմ։ Բայց պետք է անընդհատ փորձենք, քանի որ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլ տարբերակ չունենք։
 
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>