ՊՆ-ն կրկին կոչ է անում ԶԼՄ-ներին տեսանյութեր չհրապարակել մարտական գործողությունների գոտուց
Դիտել նաև
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը
ՔՊ-ի ժողովը՝ Ջերմուկում, եթե այս գաղտնազերծման ինադու, Փաշինյանը միտքը չփոխի. «Հրապարակ»
Ձայնփախցնոցի՝ ամենաշատը հավատացած և խաբված 3 մարզից. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում․ Հետք
Հայտնի է Ջերմուկում անցկացված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողը
Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին՝ արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

