ՀԱՄԵՏԱՏՈՒԹՅՈՒՆ. Ինչու՞ հիշեցի այս ամենը, շատ պարզ՝ Սերժ Սրապիոնյանին, Ռուբեն Մելիքյանին Համալսարանից հեռացնելու պատճառով
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՀԱՄԵՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային Հայաստանի իմ ամենավառ հիշողություններից են,թեկնածուական մինիմում քննություն հանձնելու համար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր,ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Համալսարանի դասախոս Սուրեն Ավետիսյանի դասախոսությունները։ Սուրեն Ավետիսյանը սովորական դասախոս չէր, այլ իսկապես փիլիսոփա, ազատ մտածող, բազմակողմանի զարգացած,ազգային մտածողությամբ, նաև արմատական այլախոհ։ Դասախոսությունների ժամանակ նա քարը քարի վրա չէր թողնում մարքս-լենինյան կոչված փիլիսոփայությունը։ Եվ ի՞նչ․․․ Սուրեն Ավետիսյանը շարունակում էր պաշտոնավարել և դասախոսություններ վարել։ Եվ դա ոչ թե գորբաչովյան, այլ բրեժնևյան շրջանում։ Ինչու՞ հիշեցի այս ամենը, շատ պարզ՝ Սերժ Սրապիոնյանին, Ռուբեն Մելիքյանին Համալսարանից հեռացնելու պատճառով։ Փաստորեն հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

