Քսենիա Սոբչակն ուզում է Ռուսաստանի նախագա՞հ դառնալ. Պուտինն արձագանքել է
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Քսենյա Սոբչակի` նախագահական ընտրությունների մասնակցության մասին տեղեկությանը:
Նա ասել է, որ համաձայն օրենքի յուրաքանչյուր մարդ կարող է իր թեկնածությունը ներկայացնել նախագահական ընտրություններում, և Քսենյա Սոբչակն այստեղ բացառություն չէ: «Ես հարգել և հարգում եմ Քսենյայի հորը, կարծում եմ, որ նա ժամանակակից ռուսական պատմության լավագույն գործիչներից է, բայց երբ խոսքը վերաբերվում է նախագահական ընտրություններին, անձնական հարաբերությունները չեն կարող որևէ դեր կատարել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ծրագիր կներկայացնի Քսենյան, եթե իսկապես որոշել է մասնակցել, դրանից էլ կախված կլինի նրա հաջողությունը կամ էլ` պարտությունը», -Պուտինի խոսքերը մեջբերել է «Ведомости»-ն:
Zham.am

