ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Խեղճ գյուղացի. բոլոր հարցերը լուծել են, հիմա էլ նոր տուրք են դնում գյուղատնտեսության վրա

168.am-ը գրում. «Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է նաև գյուղատնտեսության զարգացման համար, թվում է, թե պետք է մտածեր առաջին հերթին գյուղացուն օգնելու և օժանդակելու, ծախսերը հնարավորինս կրճատելու ու ֆինանսական բեռը թեթևացնելու մասին։ Բայց հակառակ ուղղությամբ է գնում. նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել պետտուրքի մասին օրենքում և վճարովի դարձնել սերմերի ու տնկանյութերի հավաստագրումը, այն էլ՝ բազային տուրքի 5-ապատիկի չափով։

Սերմերի ու տնկանյութերի հավաստագրում մինչև հիմա էլ մեր երկրում իրականացվել է, բայց անվճար։ Հիմա որոշել են, որ պիտի վճարովի դառնա։

«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սերմերի հավաստագրումն իրականացվում է 2005 թվականից, սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրումը, բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ և սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, ապա անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հետ միաժամանակ փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

2022 թվականի մարտի 3-ի Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստին «Սերմերի և տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին ՀՀ կառավարության կողմից տրվել է հավանություն՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ներկայացնելու պայմանով»։

Ահա այսպես է հիմնավորել իր նախաձեռնությունը էկոնոմիկայի նախարարությունը՝ համարելով, որ դա թելադրված է սերմնաբուծության և տնկարանային արտադրության զարգացման անհրաժեշտությամբ։ Թե ոլորտի վրա լրացուցիչ հարկային բեռ դնելը որքանո՞վ է նպաստում դրա զարգացմանը, հավանաբար միայն նախարարությունում գիտեն։

Եթե այնուամենայնիվ կար նման սուր անհրաժեշտություն, ապա դա կարելի էր անել ոչ թե ոլորտի վրա լրացուցիչ բեռ դնելով, այլ պետական միջոցների հաշվին։

Տեղի ու անտեղի հազար ու մի ծախս կարող են անել պետության հաշվին, պետության հաշվին կարող են իրենց ճոխ պարգևավճարներ տալ, բայց չեն ուզում գյուղացու ձեռքը բռնել։ Ավելին՝ սերմերի ու տնկանյութերի հավաստագրման համար պետտուրք սահմանելով, ուզում են բյուջե լրացուցիչ եկամուտներ ապահովել՝ հավանաբար նաև իրենց պարգևավճարներն ավելացնելու համար։

«Սույն օրենքով կկանոնակարգվի սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումը, և կավելանան ՀՀ պետական բյուջեի մուտքերը»,- սա էլ այն «փայլուն» արդյունքն է, որն ակնկալում է ստանալ նախարարությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>