Սյունիքի Գորիս-Կապան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածը միակողմանի փակ է։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

