ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Պատերազմ Արցախում
Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում

6 ամսում ևս 40.000 մարդ է լքել երկիրը

168․am-ը գրում է․ Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։

Այս տարվա առաջին կեսին երկրից շուրջ 40 հազարով ավելի շատ քաղաքացի է հեռացել, քան եկել է։

Թե ինչո՞ւ են նրանք գնացել, դժվար չէ ենթադրել. պատճառները շատ են։

Հավատ չկա ապագայի հետ կապված, ու դա է հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ հեռանում են երկրից։ Հեռանում էին ոչ միայն պատերազմից անմիջապես հետո, այլև հիմա։ Հեռանում են ոչ միայն նրանք, ովքեր դեմ էին այս իշխանությունների վերարտադրությանը, այլև նրանք, ովքեր 2021թ. ընտրություններին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Ընտրեցին ու հիմա հեռանում են՝ չտեսնելով իրենց ու իրենց երեխաների ապագան այս երկրում։ Փոխարենը՝ իրենց ընտրությամբ ծանր փորձության առաջ կանգնեցրին նրանց, ովքերը նախընտրում են մնալ ու ապրել Հայրենիքում։

Պատերազմից հետո Հայաստանից հեռացավ ու չվերադարձավ ավելի քան 73 հազար քաղաքացի։ Միայն անցած տարվա առաջին կեսին գնացողները 94 հազարով գերազանցել էին վերադարձողներին։ Հետո նրանց մի մասը վերադարձավ, բայց էլի տասնյակ-հազարների հասնող արտագաղթի ցուցանիշ ունեցանք։

Այս տարի էլ գնացողները շարունակում են գերազանցել եկողներին։ Այսինքն՝ էլի արտագաղթ ենք ունենալու։ Չնայած թվում է, թե այս տարի հակառակը պիտի լիներ, այնպես, ինչպես եղավ Քովիդի ժամանակ, երբ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Այն ժամանակ Քովիդն ու դրա հետևանքով առաջացած տեղափոխման սահմանափակումները նպաստեցին, որպեսզի երկրից արտագաղթ չլինի։ Բայց դա արհեստական կասեցում էր։ Հաջորդ տարի նոր տեմպով սկսեց երկիրը դատարկվել։

Այս տարի էլ ունենք գնացողների ու վերադարձողների բավական մեծ բացասական հաշվեկշիռ։ Թեև թվում էր, թե այդպես չպիտի լիներ՝ կապված մի շարք գործոնների և հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ։

Հակամարտության սկզբնական շրջանում մեծ թվով քաղաքացիներ վերադարձան Հայաստան։ Շատերը հետաձգեցին նաև արտագնա աշխատանքի մեկնելու մտադրությունները։ Բայց դատելով արտագաղթի տվյալներից, իրավիճակը դրանից շատ չի փոխվել։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնողների և վերադարձողների տարբերությունը հասնում էր 8,1 հազարի։ Խոսքը բացառապես մեր քաղաքացիների մասին է։ Այդքանով ավելի շատ մարդ էր լքել երկիրը, քան վերադարձել էր։

Արդեն երկրորդ եռամսյակում գնացողների ու վերադարձողների տարբերությունն ավելի է խորացել։

Ապրիլ-մայիս-հունիս ամիսներին գնացել ու չի վերադարձել ևս 31,7 հազար Հայաստանի քաղաքացի. գրեթե 4 անգամ ավելի շատ, քան գնացել էր տարեսկզբի առաջին 3 ամիսներին։

Ընդհանուր առմամբ տարվա առաջին կեսին գնացողների ու վերադարձողների բացասական հաշվեկշիռը մոտենում է 40 հազարի. գնացել է՝ 505,9 հազար, եկել է 466 հազար քաղաքացի։

Հայտնի պատճառներով, սովորաբար տարվա երկրորդ եռամսյակում արտագաղթը Հայաստանից ակտիվանում է։ Մարդիկ ոչ միայն ընդմիշտ են գնում, այլև գնում են արտագնա աշխատանքի նպատակով։ Ռուս-ուկրաինական հակամարտության, կիրառվող համատարած պատժամիջոցների հետևանքով, երբ Ռուսաստանի տնտեսությունը հայտնվեց բավական լուրջ դժվարությունների առաջ, շատերը չմեկնեցին, բայց նույնիսկ այդ պարագայում ունենք մեկնողների ու վերադարձողների այսպիսի մեծ ճեղքվածք։

Գնացողների, մասնավորապես՝ արտագնա աշխատանքի նպատակով մեկնողների մի մասը, անշուշտ, տարեվերջին կվերադառնա։ Այնպես, ինչպես նախկինում է եղել։ Սակայն մի մասը էլի կմնա՝ համալրելով արտագաղթողների շարքերը։

Այսպես երկիրը մանրից դատարկվում է, իսկ իշխանությունների պետքը չէ։ Նրանք մտածում են միայն իրենց իշխանությունը երկարացնելու մասին։ Խաղաղության կեղծ օրակարգով ու ապագայի խոստումներով վերարտադրվեցին, և հիմա տեսնում ենք, թե ինչպիսին է նրանց բերած խաղաղությունն ու ապահով ապագան։ Պատերազմից հետո էլ, ինչպես ղարաբաղյան, այնպես էլ՝ հայաստանյան շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Չեն թուլանում ճնշումները։ Մշտապես հնչում են թշնամական ու ագրեսիվ հայտարարություններ, «Զանգեզուրի միջանցք» են ուզում, ընդհուպ՝ Սևանն ու Երևանն են համարում իրենց «պատմական» տարածքները։

Այսպիսի «խաղաղության» դարաշրջանում շատերը չեն տեսնում իրենց ապագան ու թողնում-հեռանում են։

Արտագաղթի հարցում, անշուշտ, մեծ է նաև սոցիալական գործոնի դերը։

Աղքատության մակարդակը մեր երկրում շատ բարձր է։ Վերջին 2 տարիներին էլ ավելի է բարձրացել՝ կապված հասարակության մի ստվար հատվածի ցածր եկամուտների ու բարձր գնաճի հետ։ Գնաճի տեմպերն անգամներով գերազանցում են բնակչության ճնշող մեծամասնության եկամուտների ավելացմանը։ Շատ-շատերի եկամուտները, նույնիսկ այսպիսի բարձր գնաճի պայմաններում, ընդհանրապես չեն փոխվել։

Բնակչության եկամուտները Հայաստանում ցածր են, ու ավելի լավ վաստակելու ակնկալիքով՝ մարդիկ ապրելու պայմաններ են փնտրում այլ երկրներում։

Թափուր աշխատատեղեր մեր երկրում գուցե կան ու միշտ եղել են, բայց դրանց վարձատրությունը շատ ցածր է։ Աշխատավարձերի այն բարձր աճերն էլ, որ կան, վերաբերում են ընդամենը մեկ-երկու ոլորտների, որտեղ սահմանափակ թվով մարդիկ են աշխատում։ Մնացածների դեպքում աշխատավարձերը չեն փոխվել կամ շատ քիչ են փոխվել։

Խոսվում է արձանագրվող տնտեսական բարձր աճերի մասին, բայց այդ աճերը, եթե նույնիսկ համարենք, որ կան, հասարակության գերակշռող մասին չեն հասնում։ Դրանք վայելում են ընտրյալներն ու իշխանություններին մոտ կանգնածները։ Մնացածը ստիպված է բավարարվել փշրանքներով։

Հարյուր-հազարներով պարգևավճարներ են բաժանում, իսկ այսպիսի հսկայական գնաճից հետո, թոշակներն ու նպաստները պատրաստվում են բարձրացնել ընդամենը մի քանի հազար դրամով։ Սա է այն սոցիալական արդարությունը, որը բերել է այս իշխանությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>