Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է
Դիտել նաև
2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան
Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն
Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է զինծառայող. ՊՆ
Գեղարքունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

