Միքայել Արզումանյանը կալանավորվեց
Դիտել նաև
Միքայել Սրբազանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան
Հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին
Միքայել Սրբազանին զրկել են Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց
Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է
Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն
ՊԲ նախկին հրամանատար, ԱՀ նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։
Շոուն շարունակվում է …»։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն): Ազատության մեջ գտնվող մեղադրյալ Մ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նույն օրը որոշում էր կայացվել վերջինիս ձերբակալելու մասին։
Zham.am

