Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
1
Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Պատերազմ Արցախում
«Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն

ՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

Առաջին հայացքից ազգայնականությունը չխրախուսող և լիբերալ արժեքների քարոզիչ Եվրոպան ու գլոբալ առումով Արևմուտքն Ուկրաինայում քարոզում են ոչ միայն ազգայնականություն, այլև ամեն ջանք գործադրում են, որ Ուկրաինայում վերականգնվի կամ նորովի ստեղծվի ֆաշիստական վարչակարգ ու համակարգ, ինչպես նաև ֆաշիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող հասարակություն։

Ճիշտ նույնկերպ Արևմուտքը նորովի խրախուսեց վրացական ազգայնականությունը, որը Սահակաշվիլու օրոք վերաճեց ֆաշիզմի՝ այն աստիճան, որ սահմանին Պարույր Սևակի գիրքը հայտնաբերվելու դեպքում հայազգի ուղևորը հայտարարվում էր պետության թշնամի։

Այդ նույն Արևմուտքը մերօրյա Հայաստանում միլիոնավոր դոլարներ է ծախսում ճիշտ հակառակ ուղղությամբ, այն է՝ հայկական ազգայնականությունը ոչնչացնելու, ազգային արժեքները, կրոնը, ազգային ինստիտուտները, հասարակական-քաղաքական ուժերը կազմաքանդելու, փոխարենը՝ այլասերում, պիղծ և կործանարար համակարգեր ներդնելու համար։

Սա՛ է «բարձր արժեքներ» դավանող Արևմուտքի վարքագիծը։ Եվ կապիկի այս վարքագծի տեր միջազգային հանրության հնարավոր դատապարտումներն ու Հայաստանին ագրեսոր համարելու հնարավոր պարագան թմբկահարելով՝ ժամանակին Տեր-Պետրոսյանի վարչակարգը ոչ միայն չմտավ արդեն անձնատուր եղած և գրեթե դատարկված Նախիջևան, այլև անխնա կասեցրեց Արցախի ազատագրման գործընթացը՝ արհեստական բազմաթիվ դժվարություններ ստեղծելով դեպի Քռի ավազան առաջացող հայկական զորաջոկատների համար։

Ցավոք, հետագա տարիներին ևս ոչ միայն ապրեց, այլև, ի վերջո, հաղթանակեց ՀՀՇ-իզմի այս ստրկամիտ մտածողությունն ու մոտեցումը՝ վերաճելով մերօրյա ողբերգության առանցքային հիմնաքարի։

Ապրեց ու հաղթանակեց, քանզի հիմնարար գնահատականներ չտրվեցին ՀՀՇ-ին և վերջինիս կործանարար մոտեցումներին. չլուծարվեց ՀՀՇ-ական բանդաների օրոք (1995 թ.) ձևավորված խորհրդարանը, այն շարունակեց գործել, և այդ նույն ՀՀՇ-ական խունտայի ներկայացուցիչները հասցրեցին սողալ այս ու այն տեղ՝ վերստին մնալով ջրի երեսին։ Նրանք թեև հագան նոր դիմակներ և հաճույքով ստանձնեցին նոր դերեր, սակայն թաքուն պահպանեցին իրենց սրտի ՀՀՇ-իզմը։

Տարիների ընթացքում արևմտյան կազմաքանդիչ ուժերի աննախադեպ ակտիվացմանը զուգահեռ ՀՀՇ-ն նորովի բողբոջեց, ծաղկեց, ներվեցին ու բանտերից ազատվեցին Նիկոլը, Գռզոն՝ իրենց թաշախուստով, անգամ հին ու կործանարար այդ խմբակի որոշ ներկայացուցիչներ ստացան պաշտոններ (Ալեքսան Արզումանյան, Տիգրան Հակոբյան և այլք)։

Արդյունքում՝ ՀՀՇ-իզմը հաղթանակեց և իշխանության ղեկին հայտնվեց «նիկոլիզմի» կերպարանքով: Վերջինիս տրիումֆի դոփյունների տակ կարճ ժամանակում ամբողջությամբ օտարվեց Արցախը, մեր աչքի առջև ջախջախվում է Հայաստանի պետականությունը, իսկ հայ ժողովրդին խրոխտ քայլերով տանում են ստրկության։

Հ.Գ. Ճիշտ հակառակը՝ այդ նույն Արևմուտքը կամ միջազգային հանրությունը Թուրքիային, այժմ նաև՝ Ադրբեջանին, հարգում է և հաշվի նստում նաև այն բանի համար, որ Թուրքիան աշխարհի քթի տակ 1974 թ. նվաճեց Հյուսիսային Կիպրոսն ու աշխարհում միակ պետությունը լինելով, ով ճանաչել է այն, պահում է իր ձեռքում՝ առաջիկա հազարամյակում այն հանձնելու որևէ ծրագիր չունենալով։

Նույնկերպ Հայաստանին աշխարհը հարգում էր և հաշվի նստում հենց Արցախի նվաճման համար։

Եվ վերստին կլինենք ոչ թե ագրեսոր, այլ տարածաշրջանային վագր ու բոլորի կողմից ընդունված, եթե սպանենք մեր մեջ ՀՀՇ-իզմ-նիկոլիզմն ու գծենք ա՛յ այս՝ իրական ու երկարատև խաղաղության քարտեզը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>