Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
1
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Պատերազմ Արցախում
Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի

Արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը անազատության մեջ է. Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ահազանգում է՝ արդեն 100 օր է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է անազատության մեջ։

«Հիշեցնեմ, որ Գերասիմը կալանավորվեց 2022թ. մայիսի 12-ին դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին կատարված արարքի համար, ընդ որում՝ կալանավորվեց բառիս բուն իմաստով 4-րդ փորձից, մինչ այդ նույն փաստական տվյալներով առկա մեղադրանքով և նույն հիմքերի առկայության պայմաններում դատարանները 3 անգամ մերժել էին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունները։

Առավել աբսուրդայինն այն է, որ Գերասիմը կալանավորվեց այն պատճառաբանությամբ, որ չի վճարում իր նկատմամբ կալանավորման 3-րդ միջնորդությունը մերժելուց անմիջապես հետո ընտրված 60.000.000 ՀՀ դրամ գրավը։ Իսկ չվճարելու պատճառները բոլորի, առաջին հերթին՝ կալանավորման որոշում կայացրած դատավոր Դավիթ Արղամանյանի համար առավել քան պարզ էին՝ Գերասիմը պարզապես այդքան գումար չուներ և երբևէ չի ունեցել։ 

Գերասիմն անհերքելիորեն քաղաքական բանտարկյալ է, սակայն նույնիսկ ինձ մոտ ուղղակի զարմանք է առաջացնում այս հարցի շուրջ ներհայաստանյան տարբեր շրջանակների ու տարբեր ժամանակահատվածներում ակտիվ իրավապաշտպան գործունեություն ծավալած անձանց և կազմակերպությունների մեղմ ասած անտարբեր վերաբերմունքը։

Իրավիճակի սյուրեալիզմը կայանում է նաև նրանում, որ Գերասիմն արդեն 100 օր է, ինչ անազատության մեջ է գտնվում «Ազատություն» լրատվակայանի հետ տեղի ունեցած միջադեպով հարուցված գործով։

Այն «Ազատություն» լրատվակայանի, որը գործում է դեռևս 1953 թվականից և այդ ժամանակահատվածից մինչ օրս ակտիվորեն լուսաբանում է տարբեր երկրների իշխանությունների կողմից բազմաթիվ անձանց նկատմամբ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումները (օրինակի համար՝ Ալեքսանդր Սոլժենիցին)։

Այն «Ազատություն» լրատվակայանի, որը հիշյալ ժամանակահատվածից ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, որի հոգաբարձուների խորհրդի կազմում է ԱՄՆ համաշխարհային մեդիայի գործակալությունը(U.S. Agency for Global Media)։

Ինձ անկեղծորեն հետաքրքրում է՝ արդյոք ԱՄՆ դաշնային կառավարության մաս կազմող հիշյալ գործակալությունը տեղեկություն ունի Գերասիմի գործի և դրանում առկա մի շարք հետաքրքիր հանգամանքների մասին, առհասարակ ինչպես է դրան վերաբերվում։

Այնուամենայնիվ ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ Գերասիմը պինդ է և ամուր, չունի և վստահ եմ՝ չի ունենալու որևէ տեսակի առողջական խնդիր, կարճ ասած՝ բերդում գտնվելու 100 օրը Գերասիմի վրա ունեցել է 0 ազդեցություն»,-գրել է փաստաբանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>