Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է հայ գերիներին
Դիտել նաև
Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանկարծ հիշել են դատապարտված գերության մեջ գտնվող հայերին և այցելել նրանց։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այցի նպատակն էր ուսումնասիրել կալանքի ու բուժման պայմանները, կալանավորների իրավունքների ապահովման վիճակը հիմնարկներում։ Օմբուդսմենի գրասենյակը պնդում է, որ կալանավորների հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, նրանց իրավունքները ապահովված են, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունները։

