ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում. Էդգար Էլբակյան
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Ադրբեջանի հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը գրում է.
ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թրքահպատակության և կոլաբորացիոնիզմի ևս մեկ դրսևորում։ Հայկական ոչ մի ապագա իշխանություն չի կարողանա կամ շատ մեծ դժվարություն կունենա՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց ներկայացնելու Ադրբեջանի դեմ Բերձորի, Նեքին Սուսի ու Աղավնոյի էթնիկ զտման համար։ Պատճառը պարզ է։ Բոլոր «հրամանները» տրվում են Երևանից և վերջինիս կառավարման ներքո գտնվող Ստեփանակերտից։ Ադրբեջանը կասի՝ ես ի՞նչ կապ ունեմ, ես ոչ մեկին չեմ քշել, իրենք են իրենց «ահաբեկիչներին» դուրս բերել։

