Այսպիսի վիճակ էր նաև մահաբեր, կործանարար պատերազմի ժամանակ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԻԼԸ
Ընկերոջս հետ հանդիպումից հետո Հյուսիսային պողոտայով տուն էի վերադառնում։ Եվ ի՞նչ․․․ Կարծես քայլում էի աշխարհի ամենաանվտանգ առողջարաններից մեկի ժամանցի վայրով։ Կարծես Արցախում, Գեղարքունիքում, Սյունիքում խաղաղ է, ապահով, կրակոցներ, զոհեր, վիրավորներ չկան։ Մարդիկ ուրախ-զվարթ ռեստորաններում քեֆ են անում, սրճարաններում կատակում, հռհռում․․․
Բոլորը երջանիկ են։ Այն ամենն ինչ կատարվում է Արցախում, Հայաստանի սահմաններում, էլ չխոսենք քաղբանտարկյալների մասին, կարծես ոչ մեկին չի հետաքրքրում։
Հիշում եմ այսպիսի վիճակ էր նաև մահաբեր, կործանարար պատերազմի ժամանակ։ Մտածում եմ, արդյոք նույն վիճակը չի՞ եղել Բագրատունյաց, Կիլիկիո թագավորությունների կործանման ժամանակ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

