Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ)
2
Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Պատերազմ Արցախում
Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը

Ինչու՞ չպատժվեց Փաշինյանը, և ինչու՞ է կալանավորված Գերասիմ Վարդանյանը. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Oգոստոսի 2-ին շարունակվելու է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանիգործով դատական քննությունը՝ վերստին ստիպելով բարձրացնել մի շարք հարցեր:

Մասնավորապես, ինչու՞ 2018-ին Հանրային ռադիոտուն ներխուժած, պետական գույքը ջարդուփշուր արած, ռադիոեթերը խափանած ու նույն պահին ուղիղ եթեր մտած Փաշինյանն ու իր խմբակի ներկացուցիչները որևէ, կրկնում ենք, որևէ պատասխանատվություն չկրեցին թե՛ այդ պահին, երբ իշխանության էր Սերժ Սարգսյանը, թե՛ հետագայում՝ արդարությունից ճամարտակող Փաշինյանի իշխանության օրոք:

Ինչու՞ է կալանքի տակ գտնվում և հալածանքների ենթարկվում Գերասիմ Վարդանյանը, ով, ուշադրություն, չի մտել «Ազատություն» ռ/կ-ի տարածք, չի վնասել ռադիոկայանին և բիզնես կետրոնին պատկանող որևէ գույք, չի հարվածել կամ վնասել որևէ անձի, չի խափանել եթերը  և այսպես շարունակ: Վկա՝ քրեական գործի նյութերը, որտեղ այդ ամենի մասին չկա ոչինչ:

Վերստին հարցնենք՝ ինչու՞ է կալանքի տակ պահվում չարաբաստիկ նոյեմբերի 10-ի գիշերն ընդամենը «Էլիտ պլազա» բ/կ այցելած և աղմուկի պահին միջանցք դուրս եկած «Ազատություն» ռ/կ-ի աշխատակիցներին իր արդարացի զայրույթն ու դիրքորոշումն արտահայտած Գերասիմ Վարդանյանը:

«Ինչու՞»-ների շարքը, բնականաբար, կարող ենք շարունակել՝ ինչու՞ որևէ մեկը չպատժվեց, չձերբակալվեց և «մասկի շոու»-ների միջոցով բերման չենթարկվեց, երբ օրը ցերեկով հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա,իսկ ձևականորեն հարուցված քրեական գործը մի քանի ամիս անց կարճվեց: Ինչու՞ չպատժվեց ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ով 2022 թ. մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ, և այս դեպքով ոչ միայն ծառայողական քննություն չնշանակվեց, այլև քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել և որոշել է քրեական գործ չհարուցել:

Տրագիկոմեդիան ամբողջական կդառնա, եթե փաստենք նաև, որ Գերասիմ Վարդանյանի և մյուսների գործը «հանկարծակի» հիշեցնել տվեց իրեն, իսկ նրա, ինչպես նաև գործով մեղադրյալներ՝ «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանի ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանի կալանավորման մասին միջնորդությունները դատարաններ ներկայացվեցին դեպքից, ուշադրություն, շուրջ 1,5 տարի անց՝ այն դեպքում, երբ այդ ողջ ընթացքում Գերասիմ Վարդանյանին ու մյուսներին անգամ պատշաճ հարցաքննության չեն հրավիրել: 

Այսքանից հետո՝ ի՞նչ անվանել երկու անչափահասի հայր, հաշմանդամ եղբոր ու վատառողջ ծնողների միակ կերակրող Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվողը. փաշինյանի անձնական վրեժխնդրությու՞ն, մեկ անձի քմահաճույքներով ընթացող դատավարությու՞ն, իրավական համակարգի տոտալ արժեզրկու՞մ, քաղաքական հալածա՞նք, թե՞ բոլորը միասին վերցրած:

Եվ, վերջապես, ցանկալի կլիներ իմանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի անձնակազմն ի՞նչ կարծիք ունի այս ամենի առնչությամբ, ինչու՞ հանդես չի գալիս հատուկ ռեպորտաժներով, ինչը, սակայն, չէինք ասի այլ դեպքերում: Արդյո՞ք ռ/կ-ի համար ևս դատապարտելի են Գերասիմ Վարդանյանի հանդեպ կիրառվող խայտառակ հալածանքները, խտրականությունն ու երկակի ստանդարտները, թե՞ այս մի դեպքում «Ազատության» լռությունը համարենք Փաշինյանի ընտրովի արդարադատության հետ ուղիղ համաձայնության նշան:

Վահե Սարգսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>