Իշխանությունը որդեգրել է իրեն քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն. Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Արդեն փաստ է, որ նիկոլական իշխանությունը որդեգրել է իրեն կոշտ ձևով քննադատող սփյուռքահայերին Հայրենիք մուտք գործելու իրավունքից զրկելու քաղաքականություն։
Խնդիրն իհարկե ունի իրավական բաղադրիչ, և այդ նոր քաղաքականությունը հակադիր է մարդու իրավունքների եվրոպական արժեհամակարգին։ Բայց իմ կարծիքով՝ առաջնայինը սա չէ։
Առաջնայինն այն է, որ Հայաստանում հայտնվել է իշխանություն, որը պատրաստ է հայկականությունը, ազգայինը ոտնատակ տալ՝ փորձելով հետ պահել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին իրեն կոշտ ձևով քննադատելուց։ «Պուպսիկ» ձևով քննադատել՝ կարելի է։ Բայց ֆոկուսն այն է, որ ավելի լավ է լռել, քան դավաճաններին ու սրիկաներին քննադատել «պուպսիկ» ձևերով։

