Ավետիք Չալաբյանի եղբայրը՝ Արա Չալաբյանն ազատվել է Կենտրոնական բանկում իր պաշտոնից
Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արա Չալաբյանը․«Սիրելի ընկերներ, այսօրվանից ես այլևս չեմ աշխատում Կենտրոնական բանկում, որտեղ անցկացրել եմ բազում տարիներ, ստացել և տվել: Պատրաստվում եմ վայելել ազատությունը և գրավել աշխարհը՝ ինչպես սիրում է ասել իմ լավ գործընկերներից մեկը»:
Հիշեցնենք, որ Hetq.am-ում հրապարակում էր եղել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ նախագահը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել․«Հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:
Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը»,–հրապարակել էր լրատվամիջոցը՝ Վահե Վարսանյանի պատմածը։

