Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ)
2
Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Պատերազմ Արցախում
Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան

ՃԵՂՔԵԼ, ՃԵՂՔԵԼ, ՃԵՂՔԵԼ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏԸ

Ճգնաժամերը մենակ չեն գալիս։ Քաղաքական լրջագույն ճգնաժամի, ես կասեի՝ համակողմանի գոյաբանական ճգնաժամի մեջ հայտնված մեր հասարակությունն ինքնության ծանր ճգնաժամ է ապրում։ Սա ակնհայտ է, սպառնալի, ոչ մի տեղ չտանող․․․
 
Ըստ էության, դժվար է համոզված պնդել․ ինքնության ճգնաժամը նախորդում է քաղաքականին, թե՝ հակառակը։ Թեև հակված եմ հաստատելու, որ այն, ինչ կատարվում է մեր հասարակության հետ՝ շարունակ խորացող արժեքային և բարոյական դեգրադացիան, քայքայումը, ազգային կազմաքանդումը, անսպասելի էր կամ՝ հանկարծահաս․․․
 
Ինքնությունն, իհարկե, ո՜չ քարացած երևույթ/ֆենոմեն/ է, և ոչ էլ՝ կենսաբանական։ Ժամանակը, ցանցային աշխարհի ալգոռիթմերը, աշխարհաքաղաքական միջավայրը, ազդեցության գործակալական ցանցերը, ազգի բարոյահոգեբանական ստատուսը թողնում են իրենց անխուսափելի ազդեցությունը։
 
Մենք կաթիլ-կաթիլ հայտնվեցինք այս սողացող պատերազմի տակ, թույլ և խոցելի էին մեր ինստիտուցիոնալ համակարգերը․․․երբ ինչ-որ խառնամբող հարձակվեց Վեհափառի վրա՝ կուլ տվեցինք, երբ դպրոցից հոգևորականին դուրս դրեցին՝ լռեցինք, երբ արցախցի-հայաստանցի դիսկուրս բացվեց՝ հանդուրժեցինք, երբ հայոց լեզուն ամեն վայրկյան ոտնատակ արվեց՝ անտարբեր անցանք, երբ ուսուցչին նվաստացրին, ծաղրի առարկա դարձրին՝ թաքուն հրճվեցինք, երբ կրթական համակարգը քաղաքականացրին՝ մատների արանքով նայեցինք, երբ ազգային միտքը պիտակավորվեց, չարախնդացինք, երբ մեր պատմական ցավն ու հիշողությունը փորձեցին ուրանալ, մենք ազգովի չընդվզեցինք, երբ հաղթանակած բանակը ոտնակոխ արեցին՝ կամք չունեցանք թացն ու չորը զատել, երբ Հայրենիքի մի կտորին ամայի ու անպետք հողատարածք անվանեցին՝ հանդուրժեցինք, պետությունից վերցնելը, ստանալը, նաև գողանալն ավելի տարածական մտածողություն է, քան տալը / բացառիկներին, ազնիվներին ու նվիրյալներին խոնարհում, կան՝ բայց քիչ/․․․
 
Օվերտոնը բացվել էր․․․ ու մենք ոչ ներքին, որ էլ արտաքինին թշնամուն դիմադրելու որ կամք, ոչ կորով, ոչ էլ՝ համոզում ու ցանկություն ունեինք։ Սուտը, անբարոյականությունն ու տգիտությունը կերան մեզ ներսից։ Այս խորացող քաոսացումը ձեռնտու է բոլորին, բացի մեզանից՝ հայ ժողովրդից։ /Պատմությունը դաս չի դառնում մեզ համար, ու, ցավոք, այն կրկնվելու հատկություն ունի/։
 
Ու հիմա, հավաքական հայությունն իր անցյալն ավելի է ատում /առանց մեղքի և պատասխանատվության զգացողության/, քան գնահատում է ներկան ու արժևորում ապագան՝ չտեսնելով իր մեղքի ու պատասխանատվության բաժինը։
 
Մեզ նման փոքր ազգերի համար հավաքական ինքնության հենարանային, բազային արժեքները թթվածնի գինն ունեն։ Չի կարող հաղթել, առաջ գնալ, զարգանալ և մրցակցային լինել այն ազգը, որն ուրանում է իր անցյալը, ռացիոնալ դատողության դաշտին գերադասում է կույր և ոչնչացնող ատելությունը, նաև պատասխանատվություն չի զգում ապագայի հանդեպ։ /Նորից կրկնեմ՝ այս իրականությունը մեկ օրում չունեցանք․ պատճառների մասին շատ ենք խոսել/։
 
Ես ավտորիտար ռեժիմների կողմնակից չեմ։ Ոչ էլ կարծում եմ, թե Բութանի պես կարող ենք երկիրը փակել, երջանկության նախարարություն հիմնել ու տապակվել մեր յուղի մեջ։
Բայց համոզված եմ անվերապահորեն, որ մեր ազգային պետական շահը պահանջում է սահմանել մեր հավաքական ինքնության /single identity/ կարմիր գծերը․ անգամ, եթե դրանք դոգմատիկ կամ ավտորիտար կարող ենք հնչել, բայց համոզված եմ, որ այսպես է հնարավոր ամրացնել մեր ողնաշարն ու դիմադրել, կայանալ, չտարալուծվել, չվերջանալ․․․
Եվ, այնուամենայնիվ, սա դատավճիռ չէ․․․
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՄՇԱԿՈՒՅԹ․ սրանք են այն միակ գործիքները, որոնցով հնարավոր է հաղթել ինքնության/մեր գոյության/ հավաքական ճգնաժամը։
 
Եվ սա պահանջում է իշխանություն, որը գիտակցում է կրթության և մշակույթի քաղաքական, ազգակերտ դերակատությունը։
 
Իսկ ավելի ճիշտ՝ մեր ինքնության ճգնաժամը հաղթահարելու և ազգային պետություն կառուցելու հանձնառություն ունի։
 
Հ․Գ․
Օրերս ժամանակակից արվեստի մի հրաշալի հավաքածու տեսա՝ Հ․ Իգիթյանի հիմնած թանգարանի ֆոնդերից, որ ցուցադրվում է ԱԳՆ նախկին տարածքներում։ Բարձր արվեստի այդ հրավառությունից շունչս կտրվում էր, ու ողջ ընթացքում մի միտք չէր լքում ինձ՝ ուր էինք, ուր հասանք․․․
 
Եվ, այնուամենայնիվ, անգամ այդ հավաքածուն ինձ ուժ է տալիս, մենք անսպառ ներուժ ունենք, տաղանդավոր ենք, արարող․․․ կարող ենք ճեղքել անելի այս պատը․․․ճեղքել․․․ճեղքել․․․ ճեղքել․․.
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>