ՀՀ ԿԲ-ն հեգնում է այն երկրներին, որոնք տնտեսությունը խթանելու համար իջեցնում են վերաֆինանսնավորման տոկոսադրույքը. տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
Ռուսաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9,5-ից իջեցվեց 8 տոկոսի
Ռուսաստանի բանկը հիմնական տոկոսադրույքն իջեցնում է արդեն հինգերորդ անգամ․ տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով նվազումը սկսվել էր ապրիլի կեսերից։ Երեք ամսվա ընթացքում կարգավորող մարմինը հիմնական տոկոսադրույքը՝ ռեկորդային 20%-ից, իջեցրեց մինչև 8%-ի: Իսկ Հայաստանի Կենտրոնական բանկը հեգնում է այն երկրների ղեկավարներին, որոնք ազգային տնտեսությունը խթանելու նպատակով իջեցնում են վերաֆինանսնավորման տոկոսադրույքը՝ չվախենալով հնարավոր գնաճից։

