Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում
Դիտել նաև
ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը
Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում
Միրզոյանը կմեկնի Թուրքիա․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի առանձնազրույցը
Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքյան էջը։
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։