Հայաստանը մեկ միասնական ու անքակտելի քաղաքական և քաղաքակրթական մարմին է
Հայաստանը մեկ միասնական ու անքակտելի քաղաքական և քաղաքակրթական մարմին է։
Սա շատ լավ էր գիտակցում Հայոց Արևելից Կողմանց՝ Արցախի և Ուտիքի, տիրակալ Առանշահիկների տոհմից սերող Սյունյաց իշխանական տան Շահանդուխտ թագուհին, որը ամրակայում և բարեկարգում էր դեռևս սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Որոտնավանքը, որտեղ էլ գտնվում է այս նշանավոր տիկնոջ գերեզմանը։
Հայաստանի ամեն մի թիզ հողը սրբազան է, քանի որ սրբագործված է մեր նախնյաց արյունով, քրտինքով և մասունքներով։
#հավերժականՀայաստանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուք էջից

