Խաղաղություն պա ամերիկանսկի. մենք էլ էշ-էշ, վերբովկա էղած ասենք՝ Wooooow
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Խաղաղություն պա ամերիկանսկի
2015թ․ Վաշինգտոնում մեզ տարան Խաղաղության ինստիտուտ։
Շքեղ շենք։ Ներս մտանք-չմտանք մեր խմբից մի ֆիլիպինցի տղա վերից վար նայեց լայնարձակ, բարձրաձեղուն սրահը ու գլուխը պտտելով՝ երկարահնչյուն ասեց՝ Wooooow․
Տեղում վերբովկա էղավ էլի։
Բանախոսը՝ ջահել կին, պատմեց, որ օրերից մի օր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը զարթնել ա ու մտածել․
«Մենք պատերազմի բազմաթիվ ինստիտուտներ ունենք, ինչո՞ւ մի հատ խաղաղության ինստիտուտ չունենանք»։
Ու բացում են խաղաղության ինստիտուտ, որի առաքելությունն էսպես է, այն վայրերում, որտեղ ԱՄՆ-ն պատերազմ ա արել, ուղարկել իրենց խաղաղության հետազոտողներին խաղաղություն հաստատելու համար ուսումնասիրություն անելու։
Հարցրի՝ որևէ հաջողության հասե՞լ եք, մանավանդ Իրաքում։
Ասեց՝ ցավոք, ոչ։
Հիմա մի քանի օր ա գովազդով պտտվում ա, որ Բաց հասարակությունների հիմնադրամի (Ջորջ Սորոս) աջակցությամբ մի քանի ՀԿ-ներ, այդ թվում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (Արթուր Սաքունց) Ադրբեջանի կողմից 44-օրյայի ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետազոտություն են արել։
Բռավո, չէ՞։ Պատերազմը հրահրեն, աջակցեն դավաճաններին, Թուրքիային օգնեն, որ Սիրիայից տեռորիստներ տանեն Արցախ, վարի տան մարդկանց ճակատագրերը, ապա մարդու իրավունքների խախտումների լայնածավալ հետազոտություն անեն, որպեսզի մենք էլ էշ-էշ, վերբովկա էղած ասենք՝ Wooooow.
Նկարում խաղաղության անպետք ինստիտուտի շքեղ շենքը դրսից ու ներսից։
Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

