Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
1
«Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել

Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով

2007 թվի սկզբին լուսահոգի Դավիթ Ավետիսյանի հրավերով աշխատանքի անցա ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Թեկնածուական ատենախոսությունս նոր էի պաշտպանել, և դատավոր Ավետիսյանն իմ աշխատանքի գրախոսն էր – այդպես էր ինձ ճանաչում։ Այդ ժամանակ սկսել էր դատական համակարգի իսկական (ոչ թե հիմիկվա պես ֆեյք) ռեֆորմ, որի բաղադրիչներից մեկը դատական իրավաբանության մասնագիտական որակի բարձրացումն էր։ Ժամանակակից լեզվով ասած՝ դատական տեքստերը պետք է դառնային «սմարթ», այսինքն՝ լինեին վերլուծական ու հիմնվեին արժեքների վրա։ Դատավոր Ավետիսյանը, Վճռաբեկի նախագահ Հովհաննես Մանուկյանը և մի քանի այլ առաջադեմ դատավորներ հասկացան, որ այդ խնդիրը կարելի է լուծել իրավական նոր մտածողությամբ երիտասարդ կադրեր ներգրավելու ճանապարհով, և ահա այդ ալիքի տակ ես հայտնվեցի Վճռաբեկում։

Յուրաքանչյուր աշուն՝ դատավորների թեկնածուների հերթական քննությունների հայտարարումից առաջ, իմ ղեկավարը՝ դատավոր Ավետիսյանն ինձ հրավիրում էր իր մոտ ու հարցնում՝ «Էս տարի դիմելու ե՞ս, Ռուբեն ջան»։ Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ «Ոչ», Զախարիչն էլ ամեն անգամ նույն կիսա-ջղայնացած զարմանքով հարցնում էր՝ «Չհասկացա, էս տարի է՞լ չես դիմելու։ Ինչու՞»։ Իսկ ես ամեն անգամ նույն կիսա-ցուցադրական «խորհրդավորությամբ» պատասխանում էի՝ «Եսիմ։ Մի տեսակ, ինձ պատրաստ չեմ զգում մարդկանց ճակատագրեր որոշելուն»։ Ու վերջում Զախարիչը կիսա-նեղացած ասում էր՝ «Դե չես ուզում՝ չես ուզում։ Ուրեմն գնա նստի քննական խնդիրները կազմի»։

Հիմա արդեն ամբողջությամբ չեմ հիշում՝ ինչից էի խուսափում։ Ճակատագրեր որոշելու բեռի՞ց, սխալվելու՞ց, թե՞ պարզապես հավես չէի անում, թե՞ վախենում էի բարձր միավոր չստանալ ու խայտառակ լինել, թե՞ վախենում էի, որ ինչ-որ հանգամանքներում կարող են ինչ-որ ճնշումներ լինել, որոնց ես չկարողանամ դիմագրավել ու ստիպված լինեմ խղճիս դեմ վճիռներ կայացնել։ Թե՞ արդեն «խելքս հասնում էր» այն ճշմարտությանը, որ անփորձ երիտասարդը, անկախ գիտելիքներից, ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել՝ բառիս ամենախորքային իմաստով։ Իրոք չեմ հիշում այս նկատառումներից յուրաքանչյուրի կշիռը իմ հստակ դիրքորոշումը ձևավորելու հարցում, բայց փաստն այն է, որ ԵՐԲԵՔ չեմ զղջացել դրա համար։

Այս հուշերն են ինձ այցելում, երբ մտածում եմ լավ գիտելիքներ ունեցող շատ խոստումնալից իրավաբանի մասին, որ մեկ տարի առաջ իր կամքով դարձել է կալանք տվող «Ջհանգիրյանական» դատարանի դատավոր, որ առանց վարանելու կայացրել է ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող անձին «փակելու» որոշում, որ ակամա դարձել է այդ մարդու մահվան պատճառ։ Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով։ Ողջ կյանքում։ Ինչ էլ անի՝ արդեն ոչինչ խմբագրել հնարավոր չէ։ Օրինակ, դատավորների գնահատման փաստաբանական հարթակում որքան էլ «տարօրինակ ձևով» շատանան նրան դրական գնահատող ձայները, միևնույն է՝ արյունը մաքրել չի հաջողվելու։

Ինչու՞ այդպես եղավ։ Կարծում եմ՝ որովհետև ժամանակին գերիշխել է ոչ թե «արդյո՞ք ես պատրաստ եմ» հարցը, այլ «ումի՞ց եմ պակաս»-ը։

Հ․Գ․ Նկատել եմ, որ շատերը անդրադառնում են նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Պարտքս եմ համարում հայտնել, որ նա այդպես էլ չհասցրեց որևէ որոշում կայացնել։ Ինչ էր որոշելու՝ միայն կարող եմ ենթադրել։ Փաստն այն է, որ Աստված նրան ազատեց այդ որոշումից, ուստի մենք իրավունք չունենք նրան մեղադրելու։

Հ․Գ․-2 Ուրախ կլինեմ, եթե դատավոր Ալեքսանյանին հրապարական դրական գնահատող փաստաբանները ռիսկ անեն հրապարակավ ինձ հակադարձել։

Հ․Գ․-3 Ռեֆորմը տվեց «շոշափելի» արդյունք․ դատական ակտերը դարձան էապես ավելի վերլուծական։ Բայց դրա արդյունքում արդարադատությունը այդպես էլ չշատացավ․․․

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>