Ադրբեջանական գազը չունի եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն
Դիտել նաև
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի 5 մասնագիտություններում ընդունվել է 4 դիմորդ․ Վահե Սարգսյան
Երեկ ԵՄ և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ է պահանջում:
1. Բաքուն և Բրյուսելը ընդամենը հուշագիր են ստորագրել 2027 թ.-ից հետո Ադրեբջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու հնարավորության վերաբերյալ: Եթե խոսենք թվերով, ապա ակնկալվում է, որ 5 տարի անց ԵՄ-ն տարեկան կներկրի 20 մլրդ խմ ադրբեջանական գազ՝ այժմ ներկրվող 10 մլրդ-ի փոխարեն:
2. Ադրբեջան-Եվրոպա գլխավոր գազատրանսպորտային արտերիայի՝ ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ ընդլայնման ծրագրերն ամենևին նոր չեն: Այն, ինչ ստորագրվեց երեկ Բաքվում, ԵՄ էներգետիկ դիվանագիտության մանևր է՝ վաղուց հաստատված ծրագրերի ու նպատակների վերահաստատում:
3. Անգամ եթե ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ հնարավորություններն էապես ընդլայնվեն, ապա լավագույն դեպքում դրանով հնարավոր կլինի արտահանել մինչև 30 մլրդ խմ գազ, որից մոտ 10 մլրդ-ը՝ Թուրքիա, մնացած 20-ը՝ Եվրոպա: Մինչդեռ Եվրապայում բնական գազի տարեկան սպառումը կազմում է մոտ 400 մլրդ խմ՝ ծավալ, որն անխուսափելիորեն աճելու է մինչև 2027 թ.՝ հաշվի առնելով ԵՄ ՛՛կանաչ գործարքի՛՛ տապալումն ու ՛՛խաղաղ ատոմի՛՛ ճգնաժամը: Այսպիսով, լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ծածկել ԵՄ գազի պահանջարկի մոտ 5%-ը: Այլ կերպ ասած, ադրբեջանական գազը չունի եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն:
4. Հետազոտությունները, այդ թվում՝ ԵՄ տարբեր ՛՛ուղեղային կենտրոնների՛՛ կողմից անցկացված, ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ԵՄ-ն կարող է կրճատել ռուսական գազի ներկրումն ընդամենը 35-40 մլրդ խմ-ով: Պատճառները պարզ են. Նորվեգիան սահմանել է արդյունահանման լուրջ քվոտաներ, Հոլանդիան էապես կրճատել է արդյունահանումը՝ հաշվի առնելով սեյսմիկ ռիսկերը, Ալժիրն ու Նիգերիան վերջերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը եվրոպացիների բարեկեցության համար (ու ընդհանրապես, գաղութականացման դարաշրջանը վաղուց անցել է): Այսպիսով, ակնկալվում է, որ այդ 35-40 մլրդ-ն ապահովելու են հիմնականում Կատարն ու եվրոպական գազի շուկայում դեմպինգի բացակայության դեպքում խիստ անմրցունակ ԱՄՆ-ը։
5. Այսօր ռուսական ՛՛Գազպրոմը՛՛ ծածկում է ԵՄ գազի պահանջարկի ծուրջ 40%-ը, ու որևէ պարագայում Ադրբեջանն իր համեստ ու դեռևս չհստակեցված ծավալներով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք: Ավելին, ԵՄ էներգետիկ օրենսդրության՝ ՛՛3-րդ էներգետիկ փաթեթի՛՛ համաձայն՝ նույն ՛՛Գազպրոմը՛՛ իր եվրոպական դուստր ընկերությունների միջոցով կարող է միանալ ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ մաս կաղմող մայրուղային Տրանսադրիատիկ գազամուղին, ինչպես նաև միջանցքին կցված տարբեր ինտերկոնեկտորներին:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

