Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Դիտել նաև
Քիչ առաջ մահացել է Հրանտ Մարգարյանի որդին
«Փոխանակ Նիկոլի դեմ գործենք, նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Սեպտեմբերի 2-ին ժ․18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին. Դավիթ Շահնազարյան
Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին
Արցախում պայթյունի հետևանքով զոհերի մասին մինչև հիմա մի տառ չի ասել. Հրանտ Ավետիսյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրառմամբ անդրադարձել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման, մասնավորապես այաթոլլահ Խամենեիի զգուշացմանը Էրդողանին՝ «Իրանը թույլ չի տա արգելափակել Հայաստանի հետ սահմանը»։
«Իսկ սա արդեն շատ լուրջ է։ Ոչ միայն այն փաստը, որ Իրանի հոգևոր առաջնորդը բաց տեքստով է խոսել ՀՀ սահմանն արգելափակելու քաղաքականության դեմ, այլ նաև այն, որ ընդհանրապես նման հայտարարություն անելու անհրաժեշտություն է առաջացել»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

