Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մմասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

