Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել
2
Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ)

Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է

ՓԱՓԱԶՅԱՆՆԵՐԸ թուրքերի թիրախում են եղել միշտ… ներիր նրանց Հայաստան

Այսօր լրահոսում հայտնված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրը՝ Հանրի Փափազյանն արդեն 80-նն անց է։ Ղեկավարում է Փարզի հայկական ռադիոկայանը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է Ֆրանսիայում։ Ու նաեւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի անվտանգության, պետական կառույցների թիրախում հայտնված անձ։ Քանի որ նա ողջ կյանքը պայքարել է Հայ Դատի, հայության իրավունքների համար։ Դեռ տարիներ առաջ, Թուրքիայում հայտնի լրագրող, խորհրդարանի պատգամավոր Թունջայ Օզքանը թուրքական գաղտնի ծառայության մասին մի աղմկահարույց գրքում հրապարակեց այդ երկրի երբեմնի վարչապետին ներկայացված խիստ գաղտնի տեղեկանք, որտեղ շարադրված էին հայկական թիրախների, ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումները։ Մուրադ Փափազյանի հորը՝ ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը պատրաստվել են պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով ( 1985 թվկանի մայիսի 1-ին), որը խանգրավել է ֆրանսիական իրավապահների զգոնության արդյունքում (նկարներից մեկում գրքի շապիկն է)։

Ահաբեկչության այս փորձից հետո արդեն 37 տարի անց, Հանրի Փափազայանի որդին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն արդեն թուրքական թիրախում ու հայկական իշխանությունների ձեռքով «սպանվեց»… Կների ինձ ընկերս, բայց իր պաշտած, ողջ կյանքը նրան նվիրած, նրանով ապրած, նրա անկախությունը երազած, դրանով ուրախացած, ազատագրման ամեն պահը կյանքի մաս զգացած, հետո արդեն կորստյան ցավը սգացած հայորդին սեփական Հայրենիք մուտք գործելու արգելքի մասին տեղեկանալով մեռնում է, նահատակվում է։ Այսօր Հայրենիքը սպանեց նման հայ մարդու։ Գնդակահարողը Հայաստանի իշխանության թիկնոցն առեւանգած Նիկոլն է, բայց քանի դեռ Հայրենիքը չի ըմբոտացել լիարժեք թուրքական պահանջի առջեւ, թուրքերի պահանջով Մուրադ Փափազյանին, մյուսներին Հայրենիք մուտք գործելու արգելքի առջեւ, ամեն ինչ արվում է Հայրենիքի, Հայաստանի անունից։

Իսկ ինչո՞ւ երեկ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք։ Պատճառները հստակ են՝

1. Նա Թուրքիայի թշնամի է ու ողջ կյանքը պայքարել է թուրքական ուրացման, ցեղասպան քաղաքականության դեմ

2. Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ

3. Նա վերջին օրերին ակտիվ քննադատում էր հայկական շրջանակներում, իշխանության մեջ, նիկոլական ընտանիքում թուրքական շահերը սպասարկող Սամսոն Օզարարատի դերակատարությունն ու ներկայությունը

4. Նա Ֆրանսիայի իշխանությունների ամենաբարձր օղակներում բարձրաձայնում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքն իրացնելու մասին, որը նեղացնում էր Նիկոլին ու Ալիեւին

Ֆրանսիայում ծնված ու մեծացած, հայության, Հայաստանի, Արցախի Հանրապետությունների եւ Հայ Դատի համար ապրած Մուրադ Փափազյանին երեկ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան եռյակի կողմից արգելվեց մուտք գործել սեփական Հայրենիք։

Այս շարքը թուրքերի որոշումով շարունակվելու է, Հայաստանից էլ արտաքսելու են, արտահանձնելու են, քանի դեռ Նիկոլն է իշխում, քանի հազար ու մի պատճառով համատարած ըմբոստություն չի լինում, քանի երբեմնի ազգային ջոջեր հավասար նժարներ են մեջտեղ բերելու՝ դառնալով թուրքական գործակալ, քանի դեռ Հայաստան չկա առանց նիկոլ։

Հ.Գ. Իշխանական քարոզչամեքենան թեզ է տարածում, թե Մուրադ Փափազյանը կազմակերպել է Փարիզում գտնվող Նիկոլի ավտոշարասյան դեմ բողոքի ցույցը։ Այս անկենսագրությունները չեն էլ իմանում, որ ժամանակին Մուրադը Փարիզում, Կոմիտասի արձանի դիմաց ՀՀ այդ օրվա իշխանությունների դեմ բողոքի ցույցի էր, ոստիկանների հետ բախման էր ենթարկվել։ Բայց Երեւանում որեւէ մեկի մտքով չանցավ նրա մուտքն արգելել։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

May be an image of text that says 'TUNCAY ÖZKAN Milli İstihbarat Teşkilatı MİT'İN GİZLİ TARİHİ CK Kitapları Cumhuriyet Inceless 21. BASKI'
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>