ՔՊ-ական «ասֆալտի ֆիդայի» կամ ճաշարանում աշխատելը մարտական առաջադրանք
Politik.am-ը գրում է. 90-ականներին Հայաստանում ամեն ապրող գիտի, թե ինչ է նշանակում «ասֆալտի ֆիդայի» արտահայտությունը։ Սրանք մարդիկ էին, ովքեր Երևանում զինվորական հագուստներ հագած կյանք վայելելով փորձում էին առաջնագծում իրենց կյանքը չնխայող տղերքի փառքն իրենցով անել ու այդ կերպ դիվիդենտներ շահել։
90-ականներն անցել են, բայց ՔՊ իշխանության օրոք նշված բարքերը վերադարձել են մեր իրականություն։ Շաբաթներ առաջ մենք անդրադարձել էինք, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա հայտնել էր, թե իբր 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։
Օրերս Yerkir.am լրատվականը ՊՆ-ից պարզել է, որ իշխանական պատգամավորի կողմից հիշատակված ջոկատը ոչ մի մարտական խնդիր չի կատարել, այլ ամբողջ ջոկատի 10 տոկոսի կազմով թիկունքային ապահովում են իրականացրել (բանակում թիկունքային ապահովում է համարվում ճաշարանում կամ լվացքատանը աշխատելը)։

