Լարսում երթեւեկության 12 լրացուցիչ գոտի է բացվել, ավելացել է անցակետի թողունակությունը
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
«Վերին Լարս» անցակետում Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ բացվել են երթեւեկության 12 լրացուցիչ գոտիներ՝ մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։
Նրանք հավելել են, որ դա հնարավորություն է տվել ավելացնել անցակետի թողունակությունը եւ տասն անգամ կրճատել դրանից առաջ խցանումները։
Երկուշաբթի՝ երեկոյան, 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։ Հուլիսի 6-ին մաքսավորները հայտնել են, որ 1500 մեքենա է սպասում Վրաստան մտնելու համար։

