Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակել է նախկին զինվորականը․ Ճապոնիան Հայաստան չէ, և վե՛րջ
Դիտել նաև
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան
ԱԺ նախագահը Արեգնազ Մանուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել
Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակել է նախկին զինվորականը․ Ճապոնիան Հայաստան չէ, և վե՛րջ
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ իրականացրած Տեցույա Յամագամին հայտարարել է, որ դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից և ուզում էր սպանել նրան։
Կրակողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։
Ճապոնիայի նախկին վարչապետը սև ու սպիտակի չի բաժանել ճապոնացիներին, պատերազմ չի բերել իր երկրի գլխին, պարտություն չի կրել պատերազմում, Ճապոնիայի բյուջեն չի մսխել, իր ընտանիքի անդամներին, բարեկամներին ու ծանոթներին պաշտոնների չի նշանակել, ասֆալտի տենդերներ շահել չի տվել, չի հայտարարել, որ Կուրիլյան կղզիներից պետք է հրաժարվել ու խաղաղ ապրել, դատավորների վզին չի դրել։ Շատ բաներ չի արել Ճապոնիայի նախկին վարչապետը, բայց, փաստորեն, արժանացել է Ճապոնիայի քաղաքացու դժգոհությանը։
Յամագամին չգիտի, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, այլապես ներողություն կխնդրեր մահափորձի համար։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե Յամագամին ՀՀ քաղաքացի լիներ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

