Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ)
2
Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Պատերազմ Արցախում
600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Ռուսաստանն առաջարկներ ունի Հայաստանի համար ատոմային էներգիայի վերաբերյալ. Լիխաչև Հիմա էլ գնացել Պուտինի «գրպանն» ա ուզում գցի, որ ինքն Արցախն Ադրբեջանի մաս ա ճանաչել «նիկոլ փաշինյան, քո պետությունն և քո անկախությունն քո աթոռն է, առանց որի քո կյանքը գրոշի արժեք անգամ չունի». Լևոն Ջավախյան ՔՊ-ի ու ՔՊ-ի պարագլխի հոգեվարքն աղմուկով է ուղեկցվում Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը Իրանը շարունակելու է սիոնիստ-ամերիկյան հակառակորդի դեմ դիմադրությունը․ Մոջթաբա Խամենեի Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում (տեսանյութ) ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել Շենքի նկուղը վերածվել է աղբանոցի և պահեստի (տեսանյութ) «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) «Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել

Նախկինները

Հայ հասարակությունը, այդ թվում՝ շատ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեմքի խելոք, մտահոգ, համոզված արտահայտությամբ բացատրում են, թե ինչու 2020թ․ նոյեմբերի  9-ի նվաստացուցիչ պարտությունից հետո ժողովուրդը չմիավորվեց և չհեռացրեց պարտության պատասխանատու իշխանությանը։ Կարելի է պնդել,  որ նրանց միակ  փաստարկն այն է, որ և «Հայրենիքի փրկության», և «Դիմադրության» շարժումները գլխավորում էին նախկինները․ «Ա՛յ, եթե նոր քաղաքական ուժեր լինեին․․․ նախկիններն իրենց ներկայությամբ խանգարում են նոր ուժերի ի հայտ գալուն, և այլն»։ Առաջին հայացքից թվում է, թե փաստարկները տրամաբանական են։ Բայց փորձենք հետհայացք նետել անկախ Հայաստանի ողջ քաղաքական կյանքին։

1988թ․ սկսված արցախյան շարժումը կարճ ժամանակ անց վերածվեց հակաիշխանականի։ Խորհրդային Հայաստանի  ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը դարձավ թշնամի։ Նրան հատկապես չներվեց «Ես ձեզ որտեղից Ղարաբաղ տամ, Ղարաբաղը ջեբս չի, որ տամ» արտահայտությունը։ Հասարակական ճնշումն այն աստիճան դարձավ, որ Մոսկվան ստիպված նրան փոխարինեց։ 1990թ․ իշխանափոխությունն ուղեկցվեց հակակոմունիստական,  անհանդուրժողական կարգախոսներով, ելույթներով։  Որքանո՞վ էին այս մեղադրանքներն արդարացված։ Ինքս ձեռնպահ կմնամ գնահատականներից։

Եվ ո՞վ կսպասեր, որ պաշտոնաթողությունից ուղիղ 10 տարի անց Կարեն Դեմիրճյանը հերոսի կերպարանքով կվերադառնար քաղաքական ասպարեզ։ 1998թ․ նախագահական նախընտրական քարոզարշավին ժողովուրդն իրեն կորցրած ոչխարներ էր մորթում Կարեն Դեմիրճյանի ոտքերի տակ, երկրպագում  նրան։

Ինչևէ, անցավ ևս 10 տարի։ Հիշեցնեմ,  որ 1998թ․ համատարած ատելություն կար Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ։ Բոլորը հիշում էին մութ ու ցուրտ տարիները, սեփականաշնորհման անվան տակ հանրային ունեցվածքի թալանը,  չբացահայտված բազմաթիվ սպանությունները, կեղծված ընտրությունները, Արցախի հարցում նրա պարտվողականությունը և այլն։ Ինչպես Կարեն Դեմիրճյանի դեպքում, իմ նպատակը չէ՝ քննարկել, թե վերը նշվածներից որոնք էին իրական կամ ոչ։

Եվ ո՞վ կսպասեր, որ պաշտոնանկությունից 10 տարի անց, ինչպես Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհայտնվեր թիվ մեկ ընդդիմադիր նախագահի թեկնածուի կարգավիճակում։

Երկու դեպքերում, կարծում եմ՝ պատճառները տարբեր են։ Կարեն Դեմիրճյանի պարագայում, կարծում եմ՝ գործեց կարոտախտի ախտանիշը։ Մարդիկ հիշեցին ԽՍՀՄ տարիների անվտանգ, անհոգ, կենսական առնվազն նվազագույն բավարարվածությունը և միամտաբար մտածեցին, որ Կարեն Դեմիրճյանի վերադարձով կվերադառնա նաև իրենց նախկին կյանքը։

Լևոն Տեր-Պետրոսյանի պարագան այլ էր։ 1998թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, բայց ոչ՝ քաղաքականությունից։ Շարունակեցին գործել նրան նվիրված ՀՀՇ կուսակցությունը, լրատվամիջոցները։ Չնայած դժվարություններին, վերջինները հետևողականորեն քարոզչություն էին տանում Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին և սպասում հարմար պահի։

Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, իմ տպավորությամբ՝ Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ․ ոչ միայն հեռացավ իշխանությունից, այլև քաղաքականությունից։

Հիշեցնեմ, որ նա չանդամակցեց, կամ չհիմնեց կուսակցություն, որևէ լրատվամիջոց, միայն ժամանակ առ ժամանակ որևէ լրատվամիջոցի հարցազրույց էր տալիս։ Իսկ նրա դեմ գործում էր ողջ ընդդիմադիր դաշտն իր գործիչներով և լրատվամիջոցներով՝ էլ «Պոպլովոկ»,  էլ «Գույք՝ պարտքի դիմաց»,  էլ «Մարտի 1», էլ կոռուպցիա և այլն։ Եվ այս ամենին ոչ միայն պատասխաններ չէին տրվում, այլև հօգուտ Ռոբերտ Քոչարյանի քարոզչություն չէր իրականացվում։

Ինչպես Կարեն Դեմիրճյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքերում, ինքս ձեռնպահ կմնամ վերոնշյալ մեղադրանքների մասով կարծիք հայտնելուց։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը նույնպես պաշտոնաթողությունից հետո մնար քաղաքականության մեջ, և եթե Հայաստանում չփոխվեր Սահմանադրությունը, արդյոք հնարավո՞ր չէր, որ ինչպես Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի անց մեծ շուքով վերադառնար և լիներ ընդդիմադիր նախագահի թիվ մեկ թեկնածուն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն միայն այն ժամանակ, երբ քաղաքականությունը սկսեց զբաղվել նրանով։ Եվ կարելի է պնդել, որ կարճ ժամանակում նա դարձավ թիվ մեկ ընդդիմադիր գործիչը։ Եվ դեռ հարց է, թե եթե 2021թ․ հունիսի  20-ի ընտրություններն անցնեին ազատ և արդար, ով կհաղթեր։

Ինչ եմ ուզում ասել վերոգրյալով։ Հիշեցնեմ հիտլերյան Գերմանիայի ֆաշիստական գաղափարախոսության թիվ մեկ  քարոզիչ Յոզեֆ Գեբելսի հայտնի խոսքերը․ «Մենք մեր հույսը դնում ենք ժողովրդի կարճ հիշողության վրա»։ Այսինքն, ասել կուզեմ, որ ինչպես ողջ աշխարհում, առավել ևս՝ Հայաստանում, ժողովուրդը հետևում է ոչ թե, կամ ոչ այնքան ինչ-ինչ արժեքների, այլ պարզունակ քարոզչությանը։ Իսկ ինչո՞ւ հատկապես Հայաստանում, քանի որ մեր հասարակությունն ընդհանրապես զուրկ է արժեքային համակարգից, հիմնականում  նյութապաշտ է և անկիրթ և նախանձ։

Բայց վերադառնանք հոդվածի սկզբին։ Վերոգրյալով ներկայացրեցի, որ պարտված իշխանությանը դեմ չմիավորվելը, պատճառ բերելով «նախկիններ» անվանումը, ընդամենը քաոզչության հետևանք, ինքնաարդարացման ձև է, անձնական շահ, բայց ոչ երբեք՝ սկզբունքների և ազգային արժանապատվության։

Եթե այս ամենին գումարենք Կարեն Վրթանեսյանի հետևյալ միտքը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում․ «Երբ ասում են՝ նախկինները չլինեն, որ մասնակցենք, հարց է առաջանում։ Ավետիք Չալաբյանը նախկին չէր, նոր մարդ էր, ինչո՞ւ նրան չհետևեցիք։ Այսօր նա կալանավորված է, ո՞ւր եք։ Բոլորը բարձր են գնահատում Արման Թաթոյանին։ Երբ Արման Թաթոյանը հրավիրեց հանդիպման, դրան մասնակցեցին շուրջ 100 մարդ»։

Ավետիք Իշխանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>