«Փաշինյանը Պարզ լճում զվարճացել, փչովի նավակ է վարել». Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Երկուշաբթի օրը, աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանը Պարզ լճում զվարճացել, փչովի նավակ է վարել
Երեկ՝ հուլիսի 4-ին, երկուշաբթի օրը, ժամը 11․40-ից մինչև ժամը 12․10 րոպեի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ եղել է Պարզ լճում։ Նա թիավարել է փչովի նավակներից մեկը, որի մեջ եղել են Աննա Հակոբյանը և Արփին։ Աշխատանքային այդ օրը քիչ այցելուներ են եղել Պարզ լճում, հիմնականում ՝ արտասահմանցիներ։ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներն արգելել են լուսանկարել, սակայն ներկա գտնվողները լուսանկարել են վարչապետի ծառայողական ավտոմեքենան։ Այցելուների ուշադրությունը գրավել է այն, որ Աննա Հակոբյանը եղել է ջինսե կարճ շորտիկով»:

